Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ծանուցագիր-Գեոպրոմայնինգ Գոլդ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Անատոլի Վիկտորի Գոգոտինին Հասցե՝ Երևան, Կենտրոն, Սարմենի փ. 70

30.11.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> օրենքի հոդված 29․1

Դուք (Ձեր ներկայացուցիչը) հրավիրվում եք ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ մասնակցելու առանց տեխնիկական անվտանգության փորձաքննության անցկացման արտադրական վտանգավոր օբյեկտների շահագործման հարցի քննության վերաբերյալ Գեոպրոմայնինգ Գոլդ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթի կապակցությամբ վարչական գործի քննությանը (վարչական լսումներ), որը կայանալու է 2022 թվականի դեկտեմբերի 19-ին, ժամը՝ 15։30-ին ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ., Ա.Միկոյան 109/8, 3-րդ մասնաշենք հասցեում:
Հայտնում ենք, որ՝
1. գործը կարող է պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մաuին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ, և եթե նրանից միջնորդություն չի uտացվել գործի քննությունը հետաձգելու մաuին:
2. Դուք իրավունք ունեք ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չեք տիրապետում հայերենին. գանգատարկելու գործով որոշումը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կարգադրագիրը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում կարգադրագիրն արձակած տեսչական մարմնին տեղյակ չպահելը համարվում է խախտում, որն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը (ներկայացուցչի դեպքում նաև՝ լիազորությունները) հաստատող փաստաթղթով։
Կից ուղարկվում են Վարչական վարույթ հարուցելու մասին որոշման և Արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման արգելման վերաբերյալ կարգադրագրի օրինակները։

Հասցե` 0054, Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ․, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` (+374 60) 86 66 66

Վեբ կայք` https://www.utfsib.am/

Էլ. փոստ`