Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՆՈՐ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ Հ/37-2024-1/06-Ա վարչական վարույթի շրջանակում ԱՐՍԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍԵՐՅՈԺԱՅԻ Ա/Ձ-ին (հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Գավառ, Պետրովի փողոց 8 նրբանցք, 25 տուն) գործի քննությանը հրավիրելու մասին

01.03.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ 29.1-րդ հոդված

№ «______»________________20

ԱՐՍԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍԵՐՅՈԺԱՅԻ Ա/Ձ-ին
(հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Գավառ, Պետրովի փողոց 8 նրբանցք, 25 տուն)

ԾԱՆՈՒՑՈՒՄ
վարչական գործի քննության (լսումների) տեղի և ժամանակի մասին

Դուք (Ձեր ներկայացուցիչը) հրավիրվում եք ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ հարուցված թիվ Հ/37-2024-1/06-Ա վարչական վարույթի կապակցությամբ գործի նոր նշանակված քննությանը (վարչական լսումներ), որը կկայանա 2024 թվականի մարտի 12-ին, ժամը՝ 15։00-ին ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ., Ա.Միկոյան 109/8, 3-րդ մասնաշենք հասցեում:
Հայտնում ենք, որ՝
1. գործը կարող է պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մաuին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ, և եթե նրանից միջնորդություն չի uտացվել գործի քննությունը հետաձգելու մաuին:
2. Դուք իրավունք ունեք ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չեք տիրապետում հայերենին. գանգատարկելու գործով որոշումը:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը (ներկայացուցչի դեպքում նաև՝ լիազորությունները) հաստատող փաստաթղթով։



ՀԱՐԳԱՆՔՈՎ՝

ԱՐԱԶ ՊԱՊԻԿՅԱՆ







Կատարող՝ իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության
իրավաբանական բաժին
հեռ՝ 060 70 85 10 (ներքին՝ 1025)

Հասցե` Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`