Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտարարում է արտաքին մրցույթ՝ իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության իրավաբանական բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիր՝ 71-28.1.բ-Մ2-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, 4-րդ թաղ․, Ա․ Միկոյան 109/8):

11.03.2024

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 1554-Ն որոշում

Հայտարարություն

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին


Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտարարում է արտաքին մրցույթ՝ իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության իրավաբանական բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիր՝ 71-28.1.բ-Մ2-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, 4-րդ թաղ․, Ա․ Միկոյան 109/8):
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության իրավաբանական բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիր՝ 71-28.1.բ-Մ2-4) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև պաշտոնի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց՝ https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` 2024 թվականի մարտի 11-ից մարտի 15-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
1. Դիմում (առցանց),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի ապրիլի 16-ին, ժամը 15:00-ին, ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, 4-րդ թաղ․, Ա․Միկոյան 109/8 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2024 թվականի ապրիլի 18-ին, ժամը 15:00-ին, ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, 4-րդ թաղ․, Ա․ Միկոյան 109/8 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 267.072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

ՀՀ Սահմանադրություն
Հոդվածներ՝ 2, 6, 25, 27, 40, 48, 57, 64, 73, 89, 90, 93, 103
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723

«Հանրային ծառայության մասին» օրենք
Հոդվածներ՝ 4, 6, 9, 14, 31
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=189406

Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
Հոդվածներ՝ 6, 10, 12, 17, 18, 19, 21, 22, 23, 24, 27, 38
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=175823

«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենք
Հոդվածներ՝ 2, 2.1, 3, 4, 5, 6, 8, 10, 12
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=182812

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգիրք
Հոդվածներ՝ 12, 21, 23, 33, 37, 225, 254, 277, 282, 283
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=190090

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք
Հոդվածներ՝ 2, 3, 6, 9, 23, 26, 28, 30, 34, 36, 38, 39, 42, 43
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=187324

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք
Հոդվածներ՝ 3, 19, 20, 21, 30, 44, 53, 63, 71, 88
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=165294

«Տեսչական մարմինների մասին» օրենք
Հոդվածներ՝ 4, 5, 6, 7, 8, 12, 15, 16
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137062

«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն: Երևան 2012 թ.
Էջեր՝ 70-129
Հղումը՝ http://ijevanlib.ysu.am/wp-content/uploads/2017/12/gravor-khosq.pdf

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012
18, 19, 31, 54, 81 էջեր
Հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013թ.Ինֆորմատիկա 8-րդ դասարան։
Էջեր՝ 8, 40, 45-46, 99, 102, 107
Հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները, մասնավորապես՝
«Խնդրի լուծում» կոմպետենցիա
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
«Բարեվարքություն» կոմպետենցիա
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Հանրապետության hրապարակ, Կառավարական տուն 1, հեռախոսահամար՝ (010) 515752, էլեկտրոնային փոստի հասցե՝ gayane.makinyan@gov.am:
Թեստի ձևանմուշը կցվում է:

Հասցե` Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`