Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՈՐՈՇՈՒՄ 01 փետրվարի 2024թ. № 120382/43/44-Ա ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

13.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Վարչարարության հիմունքների և վարչական վաչույթի մասին ՀՀ օրենքի 29․1հոդված

ՈՐՈՇՈՒՄ
01 փետրվարի 2024թ. № 120382/43/44-Ա
ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս ուսումնասիրելով Տեսչական մարմնի ղեկավարի 2024 թվականի հունվարի 05-ի Վարչական վարույթ հարուցելու մասին № 120382/43-Ա որոշմամբ հարուցված վարչական վարույթի (այսուհետ՝ Վարույթ) նյութերը՝

ՊԱՐԶԵՑԻ
«ՄԵԹԱԼ ՓՐԻՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ՝ 02249829, այսուհետ՝ Կազմակերպություն) անվամբ արտադրական վտանգավոր օբյեկտների հաշվառման գրանցամատյանում (այսուհետ` ռեեստր) հաշվառված է հետևյալ արտադրական վտանգավոր օբյեկտը (այսուհետ՝ ԱՎՕ)՝
ԱՎՕ գտնվելու վայր ԱՎՕ անվանում ԱՎՕ համար Գրանցման ամսաթիվ
ք. Երևան, Արարատյան 82 Քիմիական նյութերի պահեստարան 8/1-4349 27.09.2012
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալի 2023 թվականի հոկտեմբերի 06-ի №44/93/2/120382-23 գրությամբ Տեսչական մարմինը տեղեկացվել է, որ վերոնշյալ ԱՎՕ-ն տեխնիկական անվտանգության փորձաքննություն չի անցել։
Տեսչական մարմնի ղեկավարի 2024 թվականի հունվարի 05-ի Վարչական վարույթ հարուցելու մասին № 120382/43-Ա որոշմամբ վարչական վարույթ հարուցվեց՝ Կազմակերպության կողմից առանց տեխնիկական անվտանգության փորձաքննության անցկացման ԱՎՕ-ների շահագործման հարցի քննության վերաբերյալ։
Վարչական վարույթի շրջանակներում գործի քննության՝ վարչական լսումները նշանակվեցին 2024 թվականի հունվարի 19-ին, ժամը՝ 15։00-ին, սակայն Կազմակերպությունը նշված լսումներին չի ներկայացել, իսկ Տեսչական մարմինը սահմանված ժամկետում չի ստացել փոստային առաքման հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը)։
Վարչական վարույթի ընթացքում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ Կազմակերպությանը արտահայտվելու հնարավորություն տալու նպատակով նշանակվեցին նոր լսումներ՝ 2024 թվականի հունվարի 31-ին, ժամը՝ 11։00-ին, ինչի վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրվեց նաև Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայքում («Ազդարար» համակարգ) (նույնականացման համար՝ 1442384), իսկ համապատասխան ծանուցումները կրկին ուղարկվվեցին Կազմակերպության իրավաբանական, ինչպես նաև տնօրենի հասցեներին։
Նշված լսումներին Կազմակերպությունը ևս չի ներկայացել, ինչպես նաև չի ներկայացրել լսումները հետաձգելու վերաբերյալ միջնորդություն, չի ներկայացրել դիրքորոշում։
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 6-րդ հոդվածով սահմանվում են այն օբյեկտները, որոնք Օրենքի իմաստով համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ։
Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ սույն օրենքի իմաստով արտադրական վտանգավոր օբյեկտ են համարվում՝
Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած սահմանաքանակները գերազանցող չափերով արտադրվում, վերամշակվում, պահվում, փոխադրվում, օգտագործվում կամ ստացվում են հետևյալ հատկանիշներով բնութագրվող վնասակար նյութերը՝ դյուրավառ նյութեր, որոնք գազային վիճակում, նորմալ ճնշման պայմաններում օդի հետ խառնվելու դեպքում դառնում են բոցավառ, և որոնց եռման ջերմաստիճանը նորմալ ճնշման դեպքում հավասար է 200C-ի կամ դրանից ցածր է, օքսիդացող նյութեր, որոնք օժանդակում են այրմանը, հարուցում են կրակի առաջացում կամ նպաստում են այլ նյութերի բոցավառմանը օքսիդավերականգնման էկզոթերմի ռեակցիաների հետևանքով, այրվող նյութեր՝ հեղուկներ, գազեր, փոշիներ, որոնք ունեն ինքնաբռնկվելու հատկություններ, ինչպես նաև կարող են բռնկվել կրակի աղբյուրից, պայթյունավտանգ նյութեր, որոնք կարող են պայթել բոցի ազդեցությամբ կամ ցնցումների և շփման նկատմամբ դրսևորել ավելի զգայունություն, քան երկնիտրաբենզոլը, թունավոր նյութեր, որոնք ազդելով կենդանի օրգանիզմների վրա, կարող են դառնալ հիվանդության կամ մահվան պատճառ, շրջակա բնական միջավայրի համար վտանգ ներկայացնող նյութեր, որոնք ջրային միջավայրում ձեռք են բերում սուր թունավոր հատկություններ,։
Վերոնշյալ իրավանորմերի համատեքստում վերը նշված տեսակի արտադրական վտանգավոր օբյեկտի կիրառման եղանակները գնահատելիս ակնհայտ է, որ այն հանդիսանում է արտադրական վտանգավոր օբյեկտ։
Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձ` Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված բնորոշմանը համապատասխանող օբյեկտ փաստացի շահագործող, շահագործման նպատակով նախապատրաստող ֆիզիկական անձ կամ կազմակերպություն, այդ թվում` օտարերկրյա, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ` անկախ տվյալ օբյեկտի նկատմամբ առկա իրավունքի բնույթից.
Մասնավորապես արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձ են հանդիսանում՝
1. Օրենքի 6-րդ հոդվածով սահմանված բնորոշմանը համապատասխանող օբյեկտ փաստացի շահագործող անձը, կամ
Օրենքի 6-րդ հոդվածով սահմանված բնորոշմանը համապատասխանող օբյեկտ շահագործման նպատակով նախապատրաստող անձը։
Վերոնշյալ իրավանորմերի բովանդակությունից ակնհայտ է, որ արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձ եզրույթն օրենքում օգտագործվում է նույնացնելու համար այն անձանց, որոնք Օրենքի իմաստով արտադրական վտանգավոր օբյեկտի բնորոշմանը համապատասխանող գույք ձեռք բերելու և/կամ տիրապետման տակ ունենալու պահից, անկախ առկա իրավունքի բնույթից, ստանձնում են Օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված պարտականությունները, մասնավորապես՝ արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը պարտավոր է տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությանը համապատասխան` արտադրական վտանգավոր օբյեկտը ներկայացնել գրանցման ռեեստրում, ինչպես նաև պարտավոր է ապահովել տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը։
Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ռեեստրում գրանցման ենթակա է Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող յուրաքանչյուր արտադրական վտանգավոր օբյեկտ:
Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետի համաձայն՝ արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը պարտավոր է տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությանը համապատասխան` արտադրական վտանգավոր օբյեկտը ներկայացնել գրանցման ռեեստրում:
Սույն պարագայում, եթե իրավաբանական կամ ֆիզիկական աձը ձեռք է բերել արտադրական վտանգավոր օբյեկտի բնորոշմանը համապատասխանող գույք, և եթե անձն այդ գույքը ձեռք չի բերել վերավաճառելու գործունեության բնույթից ելնելով, գրանցել է այն արտադրական վտանգավոր օբյեկտների հաշվառման գրանցամատյանում իր անվամբ, ակնհայտ է, որ անձը արտադրական վտանգավոր օբյեկտը ձեռք է բերում նախապատրաստվելով և հետագայում շահագործելով այն։
Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ տեխնիկական անվտանգության փորձաքննություն` գործունեություն, որի նպատակն է ուսումնասիրել և տալ եզրակացություն արտադրական վտանգավոր օբյեկտի շինարարության, ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման, կոնսերվացման, ապամոնտաժման նախագծային փաստաթղթերի, տեխնիկական անվտանգության վկայագրի, շահագործվող կամ գործարկման ենթակա արտադրական վտանգավոր օբյեկտների շենքերի, շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և տեխնիկական միջոցների` տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին համապատասխանության մասին.
Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ տեխնիկական անվտանգության փորձաքննությունն իրականացվում է արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի հետ կնքված պայմանագրի հիման վրա` պայմանագրով նախատեսված ժամկետներում` պահպանելով տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությամբ սահմանված պայմանների կատարումը:
Տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքում կազմվում է փորձագիտական եզրակացություն: Փորձագետը (փորձագիտական խումբը) պատասխանատվություն է կրում իր կազմած փորձագիտական եզրակացության հավաստիության համար:
Նշված նորմերի վերլուծության արդյունքում պարզ է, որ Կազմակերպության կողմից վերջինիս անվամբ ռեեստրում գրանցված արտադրական վտանգավոր օբյեկտներ շահագործելը առաջացնում է նշված նորմերով հստակ սահմանված վարքագծի պարտադիր կանոններ, որոնց Կազմակերպությունը պարտավոր էր հետևեր:
Միաժամանակ Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի` սույն հոդվածով նախատեսված պարտավորությունները դադարում են ռեեստրում արտադրական վտանգավոր օբյեկտի գրանցումը դադարեցնելու պահից:
Վերը նշված իրավանորմերի վերլուծությամբ պարզ է, որ արտադրական վտանգավոր օբյեկտները օրենսդրի կողմից համարվում են շահագործվող, այնքան ժամանակ, քանի դեռ դրանք գրանցված են ռեեստրում, իսկ ռեեստրում վերջիններիս գրանցումը դադարեցվում է ոչ այլ կերպ, քան փորձագետի համապատասխան եզրակացության առկայության պարագայում։ Բացի այդ արտադրական վտանգավոր օբյեկտի շահգործումը ժամանակավորապես հնարավոր է դադարեցնել Օրենքով սահմանված կոնսերվացման իրականացման դեպքում, որի պարագայում նույնպես նույն իրավական ակտով պահանջվում է փորձաքննության իրականացման և դրական եզրակացության առկայություն։ Այսպիսով հաշվի առնելով Օրենքն ընդունելիս օրենսդրի նպատակը՝ ելնելով դրա կարգավորման ողջ համատեքստից և արտադրական վտանգավոր օբյեկտներին վերաբերող իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից՝ փաստվում է որ օրենսդիրը նախատեսել է արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման դադարեցման երկու եղանակ՝
1) հիմնական դադարեցում, որն իրականացվում է արտադրական վտանգավոր օբյեկտը ապամոնտաժելու և դրա գրանցումը համապատասխան փորձաքննության հիման վրա ռեեստրում իրականացնելու գործողությունների միաժամանակյա առկայության դեպքում, կամ
2) ժամանակավոր դադարեցում, որն իրականացվում է արտադրական վտանգավոր օբյեկտը կոնսերվացնելու և դրա գրանցումը համապատասխան փորձաքննության հիման վրա ռեեստրում իրականացնելու գործողությունների միաժամանակյա առկայության դեպքում։
Հաշվի առնելով վերոգրյալն, ակնհայտ է, որ եթե վերոգրյալ երկու եղանակներից մեկով Կազմակերպության անվամբ արտադրական վտանգավոր օբյեկտների հաշվառման գրանցամատյանում հաշվառված վերը նշված արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործումը չի դադարեցվել, ապա այն պետք է ենթարկված լիներ փորձաքննության։
Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետի համաձայն՝ արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը պարտավոր է ապահովել տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը:
Միաժամանակ Օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվում են արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննության անցկացման ժամկետները, որի համաձայն՝ շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ:
Սույն գործի շրջանակներում, նկատի ունենալով այն փաստական հանգամանքը, որ Կազմակերպության անվամբ քաղաք Երևան, Արարատյան 82 հասցեում գրանցված «Քիմիական նյութերի պահեստարան» (ԱՎՕ համար՝ 8/1-4349) արտադրական վտանգավոր օբյեկտը գրանցված է ռեեստրում, ապա Կազմակերպության կողմից շահագործվող տվյալ ԱՎՕ-ն պետք է սահմանված կարգով անցած լիներ տեխնիկական անվտանգության տարեկան փորձաքննություն, ինչը չի կատարվել Կազմակերպության կողմից:
Միաժամանակ, Օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված տեխնիկական անվտանգության փորձաքննություն չանցկացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասով, 78-րդ, 83-րդ հոդվածներով, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 17.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 21-րդ հոդվածի 5-րդ մասով՝

ՈՐՈՇԵՑԻ
1. «ՄԵԹԱԼ ՓՐԻՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ կիրառել հետևյալ պատասխանատվության միջոցները՝
1) քաղաք Երևան, Արարատյան 82 հասցեում գրանցված «Քիմիական նյութերի պահեստարան» (ԱՎՕ համար՝ 8/1-4349) արտադրական վտանգավոր օբյեկտը տեխնիկական անվտանգության փորձաքննություն չանցկացնելու համար նշանակել տուգանք` 1.000.000 (մեկ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամի չափով։
2. Սույն որոշման 1-ին կետով կիրառված տուգանքը՝ 1․000․000 (մեկ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամի չափով պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի՝ 900005001517 հաշվեհամարին՝ սույն որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը բողոքարկելու դեպքում՝ բողոքն առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
3. Տուգանքը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում, սույն որոշման անբողոքարկելի դառնալու պահից, գումարը օրենքով սահմանված կարգով ենթակա է բռնագանձման հարկադիր եղանակով։
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում Տեսչական մարմին կամ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
Ծանոթություն։ Տուգանքի գումարը վճարելիս անհրաժեշտ է նպատակը դաշտում նշել որոշման համարը, իսկ վճարման փաստը հավաստող ապացույցը պետք է ներկայացվի Տեսչական մարմնին՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով։




ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երևան

Հասցե` 0054 ՀՀ ք․ Երևան, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`