Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՐՈՇՈՒՄ 29 հունվարի 2024թ. № Հ/903-2023-3/06-Ա ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Վարչարարության հիմունքների և վարչական վաչույթի մասին ՀՀ օրենքի 59 հոդված

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս ուսումնասիրելով Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի դեկտեմբերի 26-ի Վարչական վարույթ հարուցելու մասին № Հ/903-2023-1/06-Ա որոշմամբ հարուցված վարչական վարույթի (այսուհետ՝ Վարույթ) նյութերը՝

ՊԱՐԶԵՑԻ
«ԼԵՎ 7» ՍՊ ընկերության (ՀՎՀՀ՝ 01033864, այսուհետ նաև՝ Ընկերություն) կողմից ՀՀ, Արմավիրի մարզ, գյուղ Նորակերտ, Երևանյան փողոց 8 հասցեում շահագործվում Է արտադրական վտանգավոր օբյեկտ՝ հեղուկ գազի լցակայան։
Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ Հ/903-2023 հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվել է հրդեհատեխնիկական հետազոտություն, որի արդյունքում դեկտեմբերի 13-ին կազմված թիվ Հ/903-2023 արձանագրության համաձայն՝ վերոնշյալ ԱՎՕ-ն Ընկերության կողմից շահագործվում է առանց արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման և տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության անցկացման։
Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի դեկտեմբերի 26-ի Վարչական վարույթ հարուցելու մասին № Հ/903-2023-1/06-Ա որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ Ընկերության կողմից առանց արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման և տեխնիկական անվտանգության փորձաքննության անցկացման ԱՎՕ-ի շահագործման հարցի քննության վերաբերյալ։
Ի պատասխան Տեսչական մարմնի հարցման (ՔՏՄ/06․1․9/30075-23)՝ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալի 2023 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 44//158381-23 գրության համաձայն՝ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կողմից վարվող արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում «ԼԵՎ 7» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվամբ ՀՀ, Արմավիրի մարզ, գյուղ Նորակերտ, Երևանյան փողոց 8 հասցեում 21․12․2023 թվականին գրանցվել է ԱԳԼԿ և տրամադրվել է ԱՎՕ 8/1-17643 վկայականը։ Վերոնշյալ օբյեկտին «Նարեկ» գիտահետազոտական ՓԲԸ տեխնիկական հսկողություն իրականացնող մարմնի կողմից վերջին անգամ 13․12․2023 թվականին տրվել է Նախագծային փաստաթղթերին գործարկվող արտադրական վտանգավոր օբյեկտի համապատասխանության վերաբերյալ տեխնիկական անվտանգության փորձաքննության թիվ 147․12 դրական եզրակացությունը։
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 6-րդ հոդվածով սահմանվում են այն օբյեկտները, որոնք Օրենքի իմաստով համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ։
Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ սույն օրենքի իմաստով արտադրական վտանգավոր օբյեկտ են համարվում՝ նավթամթերքների, հեղուկ գազի, բնական (սեղմված) գազի, հաստատուն և շարժական լցավորման կայաններ, գազագլանաանոթային սարքավորումներ, տեխնոլոգիական նպատակներով գազ օգտագործող օբյեկտներ, գազապահեստարաններ:
Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձ` Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված բնորոշմանը համապատասխանող օբյեկտ փաստացի շահագործող, շահագործման նպատակով նախապատրաստող ֆիզիկական անձ կամ կազմակերպություն, այդ թվում` օտարերկրյա, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ` անկախ տվյալ օբյեկտի նկատմամբ առկա իրավունքի բնույթից.
Մասնավորապես արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձ են հանդիսանում՝
1. Օրենքի 6-րդ հոդվածով սահմանված բնորոշմանը համապատասխանող օբյեկտ փաստացի շահագործող անձը, կամ
Օրենքի 6-րդ հոդվածով սահմանված բնորոշմանը համապատասխանող օբյեկտ շահագործման նպատակով նախապատրաստող անձը։
Վերոնշյալ իրավանորմերի բովանդակությունից ակնհայտ է, որ արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձ եզրույթն օրենքում օգտագործվում է նույնացնելու համար այն անձանց, որոնք Օրենքի իմաստով արտադրական վտանգավոր օբյեկտի բնորոշմանը համապատասխանող գույք ձեռք բերելու և/կամ տիրապետման տակ ունենալու պահից, անկախ առկա իրավունքի բնույթից, ստանձնում են Օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված պարտականությունները, մասնավորապես՝ արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը պարտավոր է տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությանը համապատասխան` արտադրական վտանգավոր օբյեկտը ներկայացնել գրանցման ռեեստրում, ինչպես նաև պարտավոր է ապահովել տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը։
Օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ:
Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ռեեստրում գրանցման ենթակա է Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող յուրաքանչյուր արտադրական վտանգավոր օբյեկտ:
Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետի համաձայն՝ արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը պարտավոր է ապահովել տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը:
Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետի համաձայն՝ արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը պարտավոր է տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությանը համապատասխան` արտադրական վտանգավոր օբյեկտը ներկայացնել գրանցման ռեեստրում:
Օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ Տեխնիկական անվտանգության փորձաքննությունն իրականացվում է`
ա) նախագծային փաստաթղթերի նկատմամբ` նախագծման փուլի ավարտին, մինչև նախագծային փաստաթղթերի հաստատման պահը.
բ) գործարկվող (վերագործարկվող) արտադրական վտանգավոր օբյեկտների նկատմամբ` նախքան գործարկման (վերագործարկման) աշխատանքները սկսելը.
գ) շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտների նկատմամբ` սույն օրենքով սահմանված կարգով արտադրական վտանգավոր օբյեկտների հաշվառման գրանցամատյանում (այսուհետ` ռեեստր) գրանցվելուց հետո:
ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 22-ի «Տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 1359-Ն որոշման հավելվածի 1-ին բաժնի 5-րդ կետի համաձայն՝ Փորձաքննությունն իրականացվում է`
1) նախագծային փաստաթղթերի նկատմամբ` նախագծման փուլի ավարտին՝ մինչև նախագծային փաստաթղթերի հաստատման պահը.
2) տեխնիկական անվտանգության վկայագրի նկատմամբ` մինչև ԱՎՕ-ի շահագործումը.
3) գործարկվող (վերագործարկվող) ԱՎՕ-ների նկատմամբ` նախքան գործարկման (վերագործարկման) աշխատանքներն սկսելը.
4) շահագործվող ԱՎՕ-ների նկատմամբ՝ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցվելուց հետո:
Հարկ է նկատել, որ վերոնշյալ իրավական նորմերը տարանջատում են տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման տարբեր ընթացակարգեր՝ սահմանելով համապատասխան փորձաքննության իրականացման տարբեր ժամանակահատվածներ։ Մասնավորապես տեխնիկական անվտանգության փորձաքննությունը նախագծային փաստաթղթերի նկատմամբ իրականացվում է նախագծման փուլի ավարտին, մինչև նախագծային փաստաթղթերի հաստատման պահը, գործարկվող (վերագործարկվող) արտադրական վտանգավոր օբյեկտների նկատմամբ` նախքան գործարկման (վերագործարկման) աշխատանքները սկսելը, իսկ շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտների նկատմամբ` արտադրական վտանգավոր օբյեկտների հաշվառման գրանցամատյանում (այսուհետ` ռեեստր) գրանցվելուց հետո: Ընկերությունը, Օրենքի իմաստով արտադրական վտանգավոր օբյեկտի բնորոշմանը համապատասխանող գույք ձեռք բերելու և/կամ տիրապետման տակ ունենալու պահից, ստանձնում է պարտականություն վերոնշյալ փուլերից յուրաքանչյուրում իրականացնել տվյալ փուլի համար նախատեսված փորձաքննությունը։
Սույն գործի շրջանակներում, Տեսչական մարմնի կողմից իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է և վարույթի նյութերով Արձանագրություն, լուսանկարներ, հարցում և այլն հիմնավորվել է, որ Ընկերության կողմից ՀՀ, Արմավիրի մարզ, գյուղ Նորակերտ, Երևանյան փողոց 8 հասցեում փաստացի շահագործվում է արտադրական վտանգավոր օբյեկտ՝ առանց արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման և արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացության։
Վարչական վարույթի շրջանակներում գործի քննությունը պետք է տեղի ունենար 2024 թվականի հունվարի 10-ին, սակայն հետաձգվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կողմի պատշաճ ծանուցման վերաբերյալ տվյալներ չեն ստացվել։ Գործի քննությունը նշանակվել է 2024 թվականի հունվարի 22-ին, սակայն կրկին հետաձգվել է կողմի պատշաճ ծանուցման վերաբերյալ տվյալների բացակայության պատճառով։ Վարչական վարույթի շրջանակներում գործի քննությունը տեղի է ունեցել 2024 թվականի հունվարի 29-ին, սակայն Ընկերության տնօրենը կամ ներկայացուցիչը, լինելով պատշաճ ծանուցված (հրապարակում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am/ հասցեում գտնվող կայքում՝ նույնականացման համար՝ 1442560), ներկա չեն գտնվել, գրավոր դիրքորոշում չեն ներկայացրել։
Այսպիսով, պարզ է դառնում, որ 2023 թվականի դեկտեմբերի 13-ին Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականցված հրդեհատեխնիկական հետազոտության պահին վերոնշյալ ԱՎՕ-ն, չնայած գտնվել է փաստացի շահագործման վիճակում, Ընկերության կողմից շահագործվել է առանց արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման, որի համար «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված է վարչական պատասխանատվություն։
Ինչ վերաբերում է ԱՎՕ-ի ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացության բացակայությանը, ապա Օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասի «գ» կետի իմաստով ԱՎՕ-ն փորձաքննության ենթարկվելու իրավական հնարավորություն է ստանում ռեեստրում գրանցվելուց հետո, ուստի մինչ այդ պահը արտադրական վտանգավոր օբյեկտը ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննություն անցնելու իրավական հնարավորություն չունի։
Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասին համաձայն՝ Սույն օրենքով սահմանված կարգով արտադրական վտանգավոր օբյեկտը ռեեստրում գրանցման չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» 58-րդ հոդվածի 1-ին մասով, 78-րդ, 83-րդ հոդվածներով, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 17.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 21-րդ հոդվածի 3-րդ մասով՝

ՈՐՈՇԵՑԻ
1. «ԼԵՎ 7» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ կիրառել հետևյալ պատասխանատվության միջոցը՝
1) հեղուկ գազի լցակայան տեսակի արտադրական վտանգավոր օբյեկտը արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման չներկայացնելու համար նշանակել տուգանք` 1.000.000 (մեկ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամի չափով։
2. Սույն որոշման 1-ին կետով կիրառված տուգանքը՝ 1.000.000 (մեկ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամի չափով պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի՝ 900005001517 հաշվեհամարին՝ սույն որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը բողոքարկելու դեպքում՝ բողոքն առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
3. Տուգանքը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում, սույն որոշման անբողոքարկելի դառնալու պահից, գումարը օրենքով սահմանված կարգով ենթակա է բռնագանձման հարկադիր եղանակով։

Հասցե` 0054 ՀՀ ք․ Երևան, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`