Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԾԱՆՈՒՑՈՒՄ վարչական գործի քննության (լսումների) տեղի և ժամանակի մասին

27.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Վարչարարության հիմունքների և վարչական վաչույթի մասին ՀՀ օրենքի 59 հոդված

Դուք (Ձեր ներկայացուցիչը) հրավիրվում եք ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ մասնակցելու առանց տեխնիկական անվտանգության փորձաքննության անցկացման արտադրական վտանգավոր օբյեկտների շահագործման հարցի քննության վերաբերյալ «ԱՐՄԱՎԻՐ ՖՐՈՒԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ նկատմամբ հարուցված վարչական վարույթի կապակցությամբ վարչական գործի քննությանը (վարչական լսումներ), որը կայանալու է 2024 թվականի ապրիլի 03-ին, ժամը՝ 11։30-ին ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ., Ա.Միկոյան 109/8, 3-րդ մասնաշենք հասցեում:
Հայտնում ենք, որ՝
1. գործը կարող է պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մաuին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ, և եթե նրանից միջնորդություն չի uտացվել գործի քննությունը հետաձգելու մաuին:
2. Դուք իրավունք ունեք ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չեք տիրապետում հայերենին. գանգատարկելու գործով որոշումը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կարգադրագիրը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում կարգադրագիրն արձակած տեսչական մարմնին տեղյակ չպահելը համարվում է խախտում, որն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը (ներկայացուցչի դեպքում նաև՝ լիազորությունները) հաստատող փաստաթղթով։
Կից ուղարկվում են Վարչական վարույթ հարուցելու մասին որոշման և Արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման արգելման վերաբերյալ կարգադրագրի օրինակները։

Հասցե` 0054 ՀՀ ք․ Երևան, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`