Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N Տ(19)240001-Ա Վարչական տույժ նշանակելու մասին

04.04.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283 հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N Տ(19)240001-Ա
Վարչական տույժ նշանակելու մասին

քաղաք Երևան «01» փետրվարի 2024թ․

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս, ուսումնասիրելով «ՏԱԹԵՎ ՊՐՈ» ՍՊ ընկերության տնօրեն Արայիկ Մարգարի Հունանյանի նկատմամբ 2024 թվականի հունվարի 16-ին կազմված տրանսպորտի բնագավառում վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(19)240001 արձանագրությունը և վարչական վարույթի վերաբերյալ այլ նյութերը`


ՊԱՐԶԵՑԻ
Տեսչական մարմնի կողմից իրականացվել են վերահսկողական գործառույթներ՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի մասին օրենսդրության պահանջների պահպանման վերաբերյալ, որի արդյունքում հայտնաբերվել է, որ Մ-3՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստան սահման, միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 116+500 կմ հատվածի աջ մասում, առանց համապատասխան թույլտվության, տեղադրվել է գովազդային վահանակ` «ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆ» գրառմամբ։
Այսինքն` խախտվել է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 137.4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է վարչական պատասխանատվություն։
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ավտոմոբիլային ճանապարհի օտարման շերտում և պաշտպանական գոտում սպասարկման օբյեկտների և գովազդի (գովազդային վահանակի) տեղադրումը կատարվում է շինարարական նորմերին և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան` դրանց տնօրինողների թույլտվությամբ:
ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 765-Ն որոշման ընդհանուր դրույթների համաձայն՝
1. Ճանապարհներին գովազդի տարածումն ու տեղադրումն իրականացվում է «Գովազդի մասին», «Ճանապարհային վճարի մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և սույն կարգի պահանջներին համապատասխան:
2. Ճանապարհներին գովազդը տեղադրվում է` հաշվի առնելով ճանապարհային երթևեկության, բնակչության անվտանգության և ճանապարհի հեռանկարային զարգացման կամ փոփոխման պայմանները, ինչպես նաև տրանսպորտային միջոցներով այն պատահական վնասելու հնարավորությունները:
3. Սույն կարգը տարածվում է ճանապարհներին գովազդ տեղադրելու գործընթացին մասնակից (գովազդատու, գովազդ արտադրող, գովազդակիր) իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունների վրա:
Սույն կարգի դրույթները տարածվում են նաև երթևեկության մասնակիցներին սպասարկելու համար նախատեսված ցանկացած օբյեկտների (խորտկարաններ, տեխսպասարկման կետեր, ավտոպահեստամասերի և շինանյութերի խանութներ և այլն) տեղաբաշխման մասին տեղեկացնելու համար ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների վրա:
4. Ճանապարհների վրա գովազդ տեղադրելու համաձայնությունը ճանապարհային երթևեկության անվտանգության մասով համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ տալիս է`
ա) միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին (ներառյալ պաշտպանական գոտիները)` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը,
բ) մարզային ենթակայության տեղական նշանակության ճանապարհներին` համապատասխան մարզպետը։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 137.4 -րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի (գովազդային վահանակների տեղադրման) մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները խախտելը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերի՝ առաջացնում է նախազգուշացում: Սույն մասով նախատեսված արարքը կրկին կատարելը նախազգուշացումից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով:
Օրենսդրական պահանջների և չափորոշիչների հաշվառմամբ` վարչական վարույթի նյութերի հետազոտումից պարզվել է, որ վարչական վարույթի նյութերում առկա են իրավախախտման փաստը հաստատող բավարար ապացույցներ (տրանսպորտի բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(19)240001 արձանագրությունը, լուսանկարի պատճենը և այլ նյութեր):
Այսպիսով, վարչական վարույթի ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվել է «ՏԱԹԵՎ ՊՐՈ» ՍՊ ընկերության տնօրեն Արայիկ Մարգարի Հունանյանի կողմից կատարված իրավախախտման փաստը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 24413-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝




ՈՐՈՇԵՑԻ

1․ «ՏԱԹԵՎ ՊՐՈ» ՍՊ ընկերության տնօրեն Արայիկ Մարգարի Հունանյանի ենթարկել վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ կիրառելով վարչական տույժ՝ նախազգուշացում։
2․ Սույն որոշումը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում նշված գովազդային վահանակը կամ օրինականացնել, կամ ապամոնտաժել։


Ծանոթություն․
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:




ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` 0054 ՀՀ ք․ Երևան, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`