ԾԱՆՈՒՑՈՒՄ վարչական գործի քննության (լսումների) տեղի և ժամանակի մասին
19.04.2024
№ _____ __________ 202__թ.
«ԳԱՎԱՌՏՐԱՆՍ» ՍՊԸ տնօրեն
Հրայր Արշակի Գուլաբյանին
Հասցե՝ (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Գավառ համայնք, Սայադյան փ., 5 փկղ., 2/2 տուն)
ԾԱՆՈՒՑՈՒՄ
վարչական գործի քննության (լսումների) տեղի և ժամանակի մասին
Դուք և/կամ Ձեր ներկայացուցիչը կրկին հրավիրվում եք ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ մասնակցելու 01.04․2024թ․ թիվ Տ(14)241222 արձանագրության հիմքով հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործի քննությանը (վարչական լսումներ), որը հետաձգվել և նշանակվել է 2024թ. ապրիլի 26-ին ժամը՝ 17։00-ին, որը կկայանա ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ., Ա. Միկոյան 109/8, 3-րդ մասնաշենք, 4-րդ հարկ հասցեում:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մաuին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ, և եթե նրանից միջնորդություն չի uտացվել գործի քննությունը հետաձգելու մաuին:
Նույն հոդվածի համաձայն՝ Դուք իրավունք ունեք ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չեք տիրապետում հայերենին. գանգատարկելու գործով որոշումը:
Կից՝ 01.04․2024թ․-ին կազմված թիվ Տ(14)241222 արձանագրության պատճենը։
Անհրաժեշտ է ներկայանալ անձը (լիազորությունները) հաստատող փաստաթղթով։
ՀԱՐԳԱՆՔՈՎ ԱՐԱԶ ՊԱՊԻԿՅԱՆ
Կատարող՝ իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության
իրավաբանական բաժին hեռ.՝ +374 60 70 85 10 (ներքին՝ 10-24)
Հասցե` 0054 ՀՀ ք․ Երևան, Ա․ Միկոյան 109/8
Հեռ..` 060708510
Էլ. փոստ`