Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՐՈՇՈՒՄ N Տ(15)233598-Ա «Սի Թի Էս Գրուպ» ՍՊ ընկերության տնօրեն՝ Սերգեյ Հակոբի Ղարիբյանին (Հասցե՝ (ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան, 1 փակ., 7 տուն), Պատճենը՝(ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Տերյան փ․ 56 շենք, բն․ 46) վարչական պատասխանատվության ենթարկելու մասին։

21.05.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ 283-րդ հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N Տ(15)233598-Ա
Վարչական տույժ նշանակելու մասին

քաղաք Երևան «23» հունվարի 2024թ․

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս, ուսումնասիրելով «Սի Թի Էս Գրուպ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն, ՀՎՀՀ՝ 02625658) տնօրեն Սերգեյ Հակոբի Ղարիբյանի (այսուհետ՝ Տնօրեն) նկատմամբ 2023 թվականի դեկտեմբերի 26-ին կազմված տրանսպորտի բնագավառում վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(15)233598 արձանագրությունը և վարչական վարույթի վերաբերյալ այլ նյութերը`
ՊԱՐԶԵՑԻ
Տեսչական մարմնի կողմից իրականացվել են վերահսկողական գործառույթներ՝ ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի նկատմամբ, որի արդյունքում հայտնաբերվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզ, քաղաք Աշտարակ, ավտոկայանի տարածքում, 2023թվականի դեկտեմբերի 26-ին, ժամը՝ 10։07-ին, թիվ 502՝ Երևան-Աշտարակ-Երևան, միջմարզային միկրոավտոբուսային երթուղում՝ «Գազել» մակնիշի 3513Լ հ/համարանիշի տրանսպորտային միջոցով իրականացվել է կանոնավոր ուղևորափոխոդրում՝ առանց ճանապարհային թերթիկի։
Այսինքն՝ խախտվել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի «ե» կետի պահանջը, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1372-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է վարչական պատասխանատվություն:
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի «ե» կետի համաձայն՝ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող փոխադրողը պարտավոր է` փոխադրումներն իրականացնել ճանապարհային թերթիկների և տոմսահաշվառման փաստաթղթերի առկայության դեպքում, որոնց ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1372-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առանց ճանապարհային թերթիկի կամ ճանապարհային թերթիկում համապատասխան նշումների բացակայությամբ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1372-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի նկատմամբ։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Այդ տվյալները հաստատվում են հետևյալ միջոցներով` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացատրություններով, տուժողի, վկաների ցուցմունքներով, փորձագետի եզրակացությամբ, իրեղեն ապացույցներով, իրեր և փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ արձանագրությամբ, ինչպես նաև այլ փաստաթղթերով:
Գործում առկա ապացույցներից հաստատվում է, որ Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանն ընթացքում Տեսչական մարմնի կողմից իրականացվել են բոլոր անհրաժեշտ գործողությունները Տնօրենի լսված լինելու իրավունքն ապահովելու համար։
Օրենսդրական պահանջների և չափորոշիչների հաշվառմամբ` վարչական վարույթի նյութերի հետազոտումից պարզվել է, որ իրավախախտման փաստը հաստատող բավարար ապացույցներ (տրանսպորտի բնագավառում վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(15)233598 արձանագրությունը և այլ նյութեր) վարչական վարույթի նյութերում առկա են, հիմնավորվել է նշված իրավախախտման փաստի առկայությունը:
Այսպիսով, վարչական վարույթի ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվել «Սի Թի Էս Գրուպ» ՍՊ ընկերության կողմից կատարված իրավախախտման փաստը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 137․2-րդ հոդվածի 9-րդ մասով, 24413-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով ՝
ՈՐՈՇԵՑԻ
«Սի Թի Էս Գրուպ» ՍՊ ընկերության տնօրեն՝ Սերգեյ Հակոբի Ղարիբյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 20․000 (քսան հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
Ծանոթություն․
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում՝ գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Տուգանքի գումարն անհրաժեշտ է վճարել ՀՀ պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի՝ 900005001517 հաշվեհամարին:
Տուգանքի գումարը վճարելիս անհրաժեշտ է նպատակը դաշտում նշել որոշման համարը։
ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`