Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Որոշում-թիվ Տ(20)234530-Ա «ԱՐՍՄԱՇ-ԱՎՏՈ» ՍՊԸ տնօրեն Վլադիսլավ Վլադիսլավի Ադամովի (հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Շենգավիթ, Շիրակի փ․, 2Ա շ․, 3 բն․) նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին։

21.05.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ 283-րդ հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N Տ(20)234530 -Ա
Վարչական տույժ նշանակելու մասին

քաղաք Երևան «11» դեկտեմբերի 2023թ․

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս, ուսումնասիրելով «ԱՐՍՄԱՇ-ԱՎՏՈ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն, ՀՎՀՀ՝ 01228238) տնօրեն Վլադիսլավ Վլադիսլավի Ադամովի (այսուհետ՝ Տնօրեն) նկատմամբ 2023 թվականի նոյեմբերի 17-ին կազմված տրանսպորտի բնագավառում վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(20)234530 արձանագրությունը և վարչական վարույթի վերաբերյալ այլ նյութերը`
ՊԱՐԶԵՑԻ
Տեսչական մարմնի կողմից 2023 թվականի նոյեմբերի 17-ին, ժամը՝ 16։46-ին, իրականացվել են վերահսկողական գործառույթներ՝ ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի նկատմամբ, որի արդյունքում հայտնաբերվել է, որ Վարդենիս-Երևան թիվ 311 միջմարզային միկրոավտոբուսային կանոնավոր երթուղում հաստատված չվացուցակով նախատեսված ժամը 16։45-ի երթը չի իրականացվել։
Այսինքն՝ խախտվել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետի պահանջը, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1372-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված է վարչական պատասխանատվություն:
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետի համաձայն՝ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող փոխադրողը պարտավոր է` ապահովել հաստատված չվացուցակների պահանջների կատարումը, թույլ չտալ երթերի ձախողումներ, երթուղու ուղեգծից ինքնակամ շեղումներ, ավտոտրանսպորտային միջոցների մատուցման ուշացումներ։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1372-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների կողմից հաստատված չվացուցակներով ավտոբուսների (միկրոավտոբուսների) մեկնման ժամերի խախտումները՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ ներհամայնքային երթուղիներում՝ տասնապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1372-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի նկատմամբ։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն՝ ապացույցներ Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
Վերոնշյալ վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ գործի քննությունը (վարչական լսումները) նշանակվել է 2023թ. դեկտեմբերի 11-ին ժամը՝ 11։10-ին, սակայն «ԱՐՍՄԱՇ-ԱՎՏՈ» ՍՊ ընկերության տնօրեն Վլադիսլավ Վլադիսլավի Ադամովը չի ներկայացել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը, չի ներկայացրել գրավոր միջնորդություն՝ գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ, ինչպես նաև չի ներկայացրել գրավոր առարկություն։
Օրենսդրական պահանջների և չափորոշիչների հաշվառմամբ` վարչական վարույթի նյութերի հետազոտումից պարզվել է, որ իրավախախտման փաստը հաստատող բավարար ապացույցներ (տրանսպորտի բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(20)234530 արձանագրությունը, չվացուցակի պատճենը, այլ նյութեր) վարչական վարույթի նյութերում առկա են, որով և հիմնավորվել է նշված իրավախախտման փաստի առկայությունը:
Այսպիսով, վարչական վարույթի ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվել է «ԱՐՍՄԱՇ-ԱՎՏՈ» ՍՊ ընկերության տնօրեն Վլադիսլավ Վլադիսլավի Ադամովի կողմից կատարված իրավախախտման փաստը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 24413-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝
ՈՐՈՇԵՑԻ
«ԱՐՍՄԱՇ-ԱՎՏՈ» ՍՊ ընկերության տնօրեն Վլադիսլավ Վլադիսլավի Ադամովին ենթարկել վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 30․000 (երեսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
Ծանոթություն․
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում՝ գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Տուգանքի գումարն անհրաժեշտ է վճարել ՀՀ պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի՝ 900005001517 հաշվեհամարին:
Տուգանքի գումարը վճարելիս անհրաժեշտ է նպատակը դաշտում նշել որոշման համարը։


ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ










Հասցե` Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`