Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Որոշում-թիվ Տ(18)220580-Ա, Դավիթ Վարդանի Հակոբյանի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին (հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, Կապան համայնք, Բաղաբերդ թղմ․, 21 շ․, 3 բն․)։

22.05.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ 283-րդ հոդված



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ,
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ

ՈՐՈՇՈՒՄ N Տ(18)220580-Ա
Վարչական տույժ նշանակելու մասին
ք․Երևան «10» հոկտեմբերի 2022թ.
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս, ուսումնասիրելով քաղաքացի Դավիթ Վարդանի Հակոբյանի նկատմամբ կազմված թիվ Տ(18)220580 արձանագրությունը և վարչական վարույթի նյութերը`
ՊԱՐԶԵՑԻ
Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 09․08.2022 թվականին իրականացվել են վերահսկողական գործառույթներ՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցների նկատմամբ, որի ընթացքում 09․08.2022 թվականին կազմվել է կշռման թիվ [1]0908220025 անդորրագիրը (կշեռք՝ ԷԴԵՍՍԱ-ԱՍ գ/հ 1, ստուգաչափման համար՝ թիվ 075731) և դրա հիման վրա 09․08.2022 թվականին կազմվել է թիվ Տ(18)220580 արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն)՝ վարորդ Դավիթ Հակոբյանի կողմից կատարված վարչական իրավախախտման փաստի վերաբերյալ։
Արձանագրության համաձայն՝ Մ-2 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 200+000 կմ հատվածում, 09.08.2022թթ.-ին, ժամը՝ 03։23-ին Դավիթ Հակոբյանը երթևեկել է թույլատրելի առավելագույն զանգվածը 21240 կգ-ով գերազանցող և մեկ սռնու վրա ընկնող առավելագույն բեռնվածքը 11740 կգ-ով գերազանցող, 3 սռնի ունեցող Շակման (,SHACMAN’) մակնիշի 682CF61 հաշվառման համարանիշով մեխանիկական տրանսպորտային միջոցով։ Այսինքն՝ խախտվել է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի «է» կետի պահանջը, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է վարչական պատասխանատվություն։։
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի «է» կետի համաձայն՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով արգելվում են թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը, բացառությամբ չմասնատվող բեռների։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի թիվ 1106-Ն որոշման Հավելված 2-ով (այսուհետ նաև՝ Հավելված) հաստատվել են տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն չափերը։ Նշված հավելվածի 2.3.2.2. կետի՝ երեք սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց, որի տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց, կամ երբ յուրաքանչյուր տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան, թույլատրելի առավելագույն զանգվածը ՝ 26 տոննա։
Համաձայն կշռման թիվ [1]0908220025 անդորրագի՝ Շակման (,SHACMAN’) մակնիշի 682CF61 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցը բեռնված է եղել 47240 կգ, որից 1-ին սռնին՝ 7600 կգ, 2-րդ սռնին՝ 18400 կգ, 3-րդ սռնին՝ 21240 կգ։ Այսինքն՝ տրանսպորտային միջոցի ընդհանուր բեռնվածությունը գերազանցել է ՀՀ կառավարության կողմից սահմանված առավելագույն բեռնվածությունը 21240 կգ-ով, ինչպես նաև 2-րդ սռնու բեռնվածությունը գերազանցել է ՀՀ կառավարության կողմից սահմանված յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը 8900 կգ-ով, իսկ 3-րդ սռնու բեռնվածությունը՝ 11740 կգ-ով։
Արձանագրության մեջ Դավիթ Վարդանի Հակոբյանի կողմից առարկությունների վերաբերյալ նշում չի կատարվել։
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը (վարչական լսումներն) իրականացվել է 2022թ. օգոստոսի 23-ին, որի մասին Դավիթ Վարդանի Հակոբյանը պատշաճ ծանուցված է եղել (հիմք՝ փոստային հետադարձ ծանուցման մասին Հայփոստ ընկերության պաշտոնական էլեկտրոնային կայքից արտատպված թիվ LO105252755AM առաքանու քաղվածքը)։
Օրենսդրական պահանջների և չափորոշիչների հաշվառմամբ` վարչական վարույթի նյութերի հետազոտումից պարզվել է, որ վարչական վարույթի նյութերում առկա են իրավախախտման փաստը հաստատող բավարար ապացույցներ (տրանսպորտի բնագավառում վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(18)220580 արձանագրությունը, կշռման թիվ [1]0908220025 անդորրագիրը, վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արձանագրությունը և այլ նյութեր):
Այսպիսով, վարչական վարույթի ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվել է քաղաքացի Դավիթ Վարդանի Հակոբյանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը թույլ տալու փաստը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.3-րդ հոդվածի 1-ին մասով, 24413-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով և 282-րդ հոդվածի 1-ին կետով՝
ՈՐՈՇԵՑԻ
Քաղաքացի Դավիթ Վարդանի Հակոբյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ նշանակել վարչական տույժ՝ տուգանք 200,000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

Ծանոթություն.
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում՝ գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Տուգանքի գումարն անհրաժեշտ է վճարել ՀՀ պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի՝ 900005001517 հաշվեհամարին:
Տուգանքի գումարը վճարելիս անհրաժեշտ է նպատակը դաշտում նշել որոշման համարը։
Տուգանքը սահմանվաճ ժամկետում չվճարելու դեպքում, սույն որոշման անբողոքարկելի դառնալու պահից, գումարը օրենքով սահմանված կարգով ենթակա է բռնագանձման հարկադիր եղանակով։


Ծանուցում.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.3-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`