Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Որոշում № 120382/85-Ա «ՊԼԱԶԱ ՍԻՍՏԵՄՍ»ՓԲԸ նկատմամբ վարչական վարույթ հարուցելու մասին, Կարգադրագիր № 120382/86-Ա

22.05.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ 29.1-րդ հոդված

№ _____ ______________ 202__թ.


«ՊԼԱԶԱ ՍԻՍՏԵՄՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ՏՆՕՐԵՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՄԱՐԻԱՄ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ
Հասցե՝ քաղաք Երևան, Ամիրյան 4/22

Պատճենը՝ ՀՀ Սյունիքի մարզ, քաղաք Սիսիան, 2-րդ փ., շենք 17, բն. 36Ա


ԾԱՆՈՒՑՈՒՄ
վարչական գործի քննության (լսումների) տեղի և ժամանակի մասին
Դուք (Ձեր ներկայացուցիչը) հրավիրվում եք ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ մասնակցելու առանց տեխնիկական անվտանգության փորձաքննության անցկացման արտադրական վտանգավոր օբյեկտների շահագործման հարցի քննության վերաբերյալ «ՊԼԱԶԱ ՍԻՍՏԵՄՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ նկատմամբ հարուցված վարչական վարույթի կապակցությամբ վարչական գործի քննությանը (վարչական լսումներ), որը կայանալու է 2024 թվականի հունիսի 03-ին, ժամը՝ 11։00-ին ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ., Ա.Միկոյան 109/8, 3-րդ մասնաշենք հասցեում:
Հայտնում ենք, որ՝
1. գործը կարող է պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մաuին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ, և եթե նրանից միջնորդություն չի uտացվել գործի քննությունը հետաձգելու մաuին:
2. Դուք իրավունք ունեք ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չեք տիրապետում հայերենին. գանգատարկելու գործով որոշումը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կարգադրագիրը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում կարգադրագիրն արձակած տեսչական մարմնին տեղյակ չպահելը համարվում է խախտում, որն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը (ներկայացուցչի դեպքում նաև՝ լիազորությունները) հաստատող փաստաթղթով։
Կից ուղարկվում են Վարչական վարույթ հարուցելու մասին որոշման և Արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման արգելման վերաբերյալ կարգադրագրի օրինակները։
ԱՐԱԶ ՊԱՊԻԿՅԱՆ



Կատարող՝ Իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության
վարչության իրավաբանական բաժին
Հեռ.՝ 060 70 85 10 (1032)

Հասցե` Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`