Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԿԱՐԳԱԴՐԱԳԻՐ «07» մայիսի 2024 թ. № 120382/86-Ա ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԳԵԼՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

22.05.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ 59-րդ հոդված

ԿԱՐԳԱԴՐԱԳԻՐ
«07» մայիսի 2024 թ. № 120382/86-Ա
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏԻ
ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԳԵԼՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս ուսումնասիրելով Տեսչական մարմնի ղեկավարի 2024 թվականի մայիսի 07-ի Վարչական վարույթ հարուցելու մասին №120382/85-Ա որոշմամբ հարուցված վարչական վարույթի (այսուհետ՝ Վարույթ) նյութերը՝

ՊԱՐԶԵՑԻ
«ՊԼԱԶԱ ՍԻՍՏԵՄՍ» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ՝ 02596277, այսուհետ՝ Ընկերություն) անվամբ արտադրական վտանգավոր օբյեկտների հաշվառման գրանցամատյանում (այսուհետ` ռեեստր) հաշվառված է հետևյալ արտադրական վտանգավոր օբյեկտը (այսուհետ՝ ԱՎՕ)՝
ԱՎՕ գտնվելու վայր ԱՎՕ անվանում ԱՎՕ համար Գրանցման ամսաթիվ
Ք.Երևան. Ամիրյան 4/3 Լողավազանի քլորակայան 8/1-10665 24.01.2020
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալի 2023 թվականի հոկտեմբերի 06-ի №44/93/2/120382-23 և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության աղետների և արտակարգ այլ իրավիճակների կառավարման վարչություն պետի 2024 թվականի մայիսի 06-ի թիվ 99/4/66639-24 գրություններով Տեսչական մարմինը տեղեկացվել է, որ վերոնշյալ ԱՎՕ-ն տեխնիկական անվտանգության փորձաքննություն չի անցել։
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ սույն օրենքի իմաստով արտադրական վտանգավոր օբյեկտ են համարվում՝
Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած սահմանաքանակները գերազանցող չափերով արտադրվում, վերամշակվում, պահվում, փոխադրվում, օգտագործվում կամ ստացվում են հետևյալ հատկանիշներով բնութագրվող վնասակար նյութերը՝ դյուրավառ նյութեր, որոնք գազային վիճակում, նորմալ ճնշման պայմաններում օդի հետ խառնվելու դեպքում դառնում են բոցավառ, և որոնց եռման ջերմաստիճանը նորմալ ճնշման դեպքում հավասար է 200C-ի կամ դրանից ցածր է, օքսիդացող նյութեր, որոնք օժանդակում են այրմանը, հարուցում են կրակի առաջացում կամ նպաստում են այլ նյութերի բոցավառմանը օքսիդավերականգնման էկզոթերմի ռեակցիաների հետևանքով, այրվող նյութեր՝ հեղուկներ, գազեր, փոշիներ, որոնք ունեն ինքնաբռնկվելու հատկություններ, ինչպես նաև կարող են բռնկվել կրակի աղբյուրից, պայթյունավտանգ նյութեր, որոնք կարող են պայթել բոցի ազդեցությամբ կամ ցնցումների և շփման նկատմամբ դրսևորել ավելի զգայունություն, քան երկնիտրաբենզոլը, թունավոր նյութեր, որոնք ազդելով կենդանի օրգանիզմների վրա, կարող են դառնալ հիվանդության կամ մահվան պատճառ, շրջակա բնական միջավայրի համար վտանգ ներկայացնող նյութեր, որոնք ջրային միջավայրում ձեռք են բերում սուր թունավոր հատկություններ,։
Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետի համաձայն՝ արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը պարտավոր է ապահովել տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը:
Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տեխնիկական անվտանգության փորձաքննությունն իրականացվում է արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի հետ կնքված պայմանագրի հիման վրա` պայմանագրով նախատեսված ժամկետներում` պահպանելով տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությամբ սահմանված պայմանների կատարումը:
Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի իմաստով կարգադրագիրը Տեսչական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով և լիազորությունների սահմաններում ընդունված իրավական ակտ է, որն ուղղված է` արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման արգելմանը, եթե արտադրական վտանգավոր օբյեկտը սահմանված կարգով չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն։
Վարույթի նյութերով հիմնավորվում է, որ Ընկերության կողմից շահագործվող վերոնշյալ ԱՎՕ-ն սահմանված կարգով չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետով, 58-րդ հոդվածի 1-ին մասով, 78-րդ, 83-րդ հոդվածներով, և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 15-րդ հոդվածով՝
ԿԱՐԳԱԴՐՈՒՄ ԵՄ
1. Արգելել «ՊԼԱԶԱ ՍԻՍՏԵՄՍ» փակ բաժնետիրական ընկերությանը շահագործել հետևյալ արտադրական վտանգավոր օբյեկտները՝
ԱՎՕ գտնվելու վայր ԱՎՕ անվանում ԱՎՕ համար Գրանցման ամսաթիվ
Ք.Երևան. Ամիրյան 4/3 Լողավազանի քլորակայան 8/1-10665 24.01.2020
2. Արգելել «ՊԼԱԶԱ ՍԻՍՏԵՄՍ» փակ բաժնետիրական ընկերության աշխատողներին և այլ անձանց՝ իրականացնել սույն կարգադրագրի 1-ին կետում նշված արտադրական վտանգավոր օբյեկտների շահագործմանն ուղղված որևէ գործողություն։
3. Սահմանել, որ կարգադրագրի պահանջների կատարման մասին Տեսչական մարմնին անհրաժեշտ է տեղյակ պահել՝ յուրաքանչյուր արտադրական վտանգավոր օբյեկտների վերաբերյալ տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացությունների ստացման օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։
4. Սույն կարգադրագիրն ուժի մեջ է մտնում սույն կարգադրագրի 1-ին կետում նշված անձին հանձնելուն (հանձնված համարվելուն) հաջորդող օրվանից և գործում է մինչև սույն կարգադրագրի 1-ին կետում նշված արտադրական վտանգավոր օբյեկտների վերաբերյալ տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացությունների ստացման պահը։
5. Սույն կարգադրագիրը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ օրենքով սահմանված ժամկետում Տեսչական մարմին կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
6. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ մասի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի բ կետի համաձայն՝ կարգադրագրի բողոքարկումը չի կասեցնում դրա կատարումը։


ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երևան

Հասցե` Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`