Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ո Ր Ո Շ ՈՒ Մ «07» մայիսի 2024 թ. № 120382/85-Ա ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

22.05.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ 29.1-րդ հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«07» մայիսի 2024 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«07» մայիսի 2024 թ. № 120382/85-Ա
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս քննության առնելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալի 2023 թվականի հոկտեմբերի 06-ի №44/93/2/120382-23 և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության աղետների և արտակարգ այլ իրավիճակների կառավարման վարչություն պետի 2024 թվականի մայիսի 06-ի թիվ 99/4/66639-24 գրությունները և վերջիններիս առնչվող նյութերը.
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
«ՊԼԱԶԱ ՍԻՍՏԵՄՍ» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ՝ 02596277, այսուհետ՝ Ընկերություն) անվամբ արտադրական վտանգավոր օբյեկտների հաշվառման գրանցամատյանում (այսուհետ` ռեեստր) հաշվառված է հետևյալ արտադրական վտանգավոր օբյեկտը (այսուհետ՝ ԱՎՕ)՝
ԱՎՕ գտնվելու վայր ԱՎՕ անվանում ԱՎՕ համար Գրանցման ամսաթիվ
Ք.Երևան. Ամիրյան 4/3 Լողավազանի քլորակայան 8/1-10665 24.01.2020
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալի 2023 թվականի հոկտեմբերի 06-ի №44/93/2/120382-23 և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության աղետների և արտակարգ այլ իրավիճակների կառավարման վարչություն պետի 2024 թվականի մայիսի 06-ի թիվ 99/4/66639-24 գրություններով Տեսչական մարմինը տեղեկացվել է, որ վերոնշյալ ԱՎՕ-ն տեխնիկական անվտանգության փորձաքննություն չի անցել։
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 6-րդ հոդվածով սահմանվում են այն օբյեկտները, որոնք Օրենքի իմաստով համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ։
Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ սույն օրենքի իմաստով արտադրական վտանգավոր օբյեկտ են համարվում՝
Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած սահմանաքանակները գերազանցող չափերով արտադրվում, վերամշակվում, պահվում, փոխադրվում, օգտագործվում կամ ստացվում են հետևյալ հատկանիշներով բնութագրվող վնասակար նյութերը՝ դյուրավառ նյութեր, որոնք գազային վիճակում, նորմալ ճնշման պայմաններում օդի հետ խառնվելու դեպքում դառնում են բոցավառ, և որոնց եռման ջերմաստիճանը նորմալ ճնշման դեպքում հավասար է 200C-ի կամ դրանից ցածր է, օքսիդացող նյութեր, որոնք օժանդակում են այրմանը, հարուցում են կրակի առաջացում կամ նպաստում են այլ նյութերի բոցավառմանը օքսիդավերականգնման էկզոթերմի ռեակցիաների հետևանքով, այրվող նյութեր՝ հեղուկներ, գազեր, փոշիներ, որոնք ունեն ինքնաբռնկվելու հատկություններ, ինչպես նաև կարող են բռնկվել կրակի աղբյուրից, պայթյունավտանգ նյութեր, որոնք կարող են պայթել բոցի ազդեցությամբ կամ ցնցումների և շփման նկատմամբ դրսևորել ավելի զգայունություն, քան երկնիտրաբենզոլը, թունավոր նյութեր, որոնք ազդելով կենդանի օրգանիզմների վրա, կարող են դառնալ հիվանդության կամ մահվան պատճառ, շրջակա բնական միջավայրի համար վտանգ ներկայացնող նյութեր, որոնք ջրային միջավայրում ձեռք են բերում սուր թունավոր հատկություններ,։
Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետի համաձայն՝ արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը պարտավոր է ապահովել տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը:
Օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված տեխնիկական անվտանգության փորձաքննություն չանցկացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
Նկատի ունենալով վերոգրյալն՝ Ընկերություն կողմից առանց տեխնիկական անվտանգության փորձաքննության անցկացման ԱՎՕ-ների շահագործման և Օրենքի 21-րդ հոդվածով սահմանված իրավախախտում թույլ տալու կապակցությամբ առաջացել է Ընկերության նկատմամբ վարչական վարույթ հարուցելու անհրաժեշտություն։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 58-րդ հոդվածի 1-ին մասով.

Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1. «ՊԼԱԶԱ ՍԻՍՏԵՄՍ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ հարուցել վարչական վարույթ՝ Ընկերություն կողմից առանց տեխնիկական անվտանգության փորձաքննության անցկացման ԱՎՕ-ների շահագործման հարցի քննության վերաբերյալ:
2. Հանձնարարել Տեսչական մարմնի իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության իրավաբանական բաժնին՝ անհապաղ կազմել և Տեսչական մարմնի ղեկավարի հաստատմանը ներկայացնել՝ ԱՎՕ-ների շահագործման արգելմանն ուղղված կարգադրագրի նախագիծ։

ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երևան

Հասցե` Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`