Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Որոշում-թիվ Տ(22)220707-Ա, Ֆելիքս Ռազմիկի Բադալյանի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, Արտաշատ համայնք, Հ․ Ներսիսյան փ․, 36ա տուն)։

22.05.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ 283-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ,
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ

ՈՐՈՇՈՒՄ N Տ(22)220707-Ա
Վարչական տույժ նշանակելու մասին
քաղաք Երևան «17» հոկտեմբերի 2022թ.
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս, ուսումնասիրելով քաղաքացի Ֆելիքս Ռազմիկի Բադալյանի նկատմամբ կազմված թիվ Տ(22)220707 արձանագրությունը և վարչական վարույթի նյութերը`
ՊԱՐԶԵՑԻ
Տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի կողմից 17.08.2022 թվականին իրականացվել են վերահսկողական գործառույթներ՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցների նկատմամբ, որի արդյունքում 17.08.2022 թվականին կազմվել է թիվ Տ(22)220707 արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն)՝ վարորդ Ֆելիքս Բադալյանի կողմից կատարված վարչական իրավախախտման փաստի վերաբերյալ։
Վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում 17.08.2022 թվականին կազմվել է նաև կշռման թիվ [1]1708220003 անդորրագիրը (կշեռք՝ ԷԴԵՍՍԱ-ԱՍ գ/հ 1, ստուգաչափման համար՝ թիվ 075731)։
Արձանագրության համաձայն՝ Մ-2 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 200+000 կմ հատվածում, 17.08.2022թ.-ին, ժամը՝ 01։00-ին Ֆելիքս Բադալյանը երթևեկել է թույլատրելի առավելագույն զանգվածը 560 կգ-ով գերազանցող և մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը 1550 կգ-ով գերազանցող, 3 սռնի ունեցող Կամազ (‘Камаз’) մակնիշի 37CZ329 հաշվառման համարանիշով մեխանիկական տրանսպորտային միջոցով։ Այսինքն՝ խախտվել է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի «է» կետի պահանջը, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է վարչական պատասխանատվություն։
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի «է» կետի համաձայն՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով արգելվում են թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը, բացառությամբ չմասնատվող բեռների։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի թիվ 1106-Ն որոշման Հավելված 2-ով (այսուհետ նաև՝ Հավելված) հաստատվել են տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն չափերը։ Նշված հավելվածի 2.3.2.2. կետի՝ երեք սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց, որի տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց, կամ երբ յուրաքանչյուր տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան, թույլատրելի առավելագույն զանգվածը ՝ 26 տոննա։
Համաձայն կշռման թիվ [1]1708220003 անդորրագի՝ Կամազ (‘Камаз’) մակնիշի 37CZ329 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցը բեռնված է եղել 26560 կգ, որից 1-ին սռնին՝ 5260 կգ, 2-րդ սռնին՝ 10260 կգ, 3-րդ սռնին՝ 11050 կգ։ Այսինքն՝ տրանսպորտային միջոցի ընդհանուր բեռնվածությունը գերազանցել է ՀՀ կառավարության կողմից սահմանված առավելագույն բեռնվածությունը 560 կգ-ով, ինչպես նաև 2-րդ սռնու բեռնվածությունը գերազանցել է ՀՀ կառավարության կողմից սահմանված յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը 760 կգ-ով, իսկ 3-րդ սռնու բեռնվածությունը՝ 1550 կգ-ով։
Արձանագրության մեջ Ֆելիքս Ռազմիկի Բադալյանի կողմից առարկությունների վերաբերյալ նշումԲադալյանը առարկություն չի ներկայացրել, բացի այդ նշել է, որ չի կարողացել որոշել բեռի իրական քաշը, դրա համար սահմանված առավելագույն չափից ավել է բեռնել։
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը (վարչական լսումները) իրականացվել է 2022թ. օգոստոսի 31-ին, որի մասին Ֆելիքս Ռազմիկի Բադալյանը պատշաճ ծանուցված է եղել (հիմք՝ փոստային հետադարձ ծանուցման մասին Հայփոստ ընկերության պաշտոնական էլեկտրոնային կայքից արտատպված քաղվածքը, որի համաձայն թիվ LO105355769AM առաքանին 30․08․2022թ․ հանձնվել է Ֆելիքս Բադալյանին)։
Օրենսդրական պահանջների և չափորոշիչների հաշվառմամբ` վարչական վարույթի նյութերի հետազոտումից պարզվել է, որ վարչական վարույթի նյութերում առկա են իրավախախտման փաստը հաստատող բավարար ապացույցներ (տրանսպորտի բնագավառում վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(22)220707 արձանագրությունը, կշռման թիվ [1]1708220003 անդորրագիրը, վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արձանագրությունը և այլ նյութեր):
Այսպիսով, վարչական վարույթի ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվել է քաղաքացի Ֆելիքս Ռազմիկի Բադալյանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը թույլ տալու փաստը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.3-րդ հոդվածի 1-ին մասով, 24413-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով և 282-րդ հոդվածի 1-ին կետով՝
ՈՐՈՇԵՑԻ
Քաղաքացի Ֆելիքս Ռազմիկի Բադալյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ նշանակել վարչական տույժ՝ տուգանք 200,000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

Ծանոթություն.
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում՝ գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Տուգանքի գումարն անհրաժեշտ է վճարել ՀՀ պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի՝ 900005001517 հաշվեհամարին:
Տուգանքի գումարը վճարելիս անհրաժեշտ է նպատակը դաշտում նշել որոշման համարը։
Տուգանքը սահմանվաճ ժամկետում չվճարելու դեպքում, սույն որոշման անբողոքարկելի դառնալու պահից, գումարը օրենքով սահմանված կարգով ենթակա է բռնագանձման հարկադիր եղանակով։


Ծանուցում.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.3-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`