Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Որոշում թիվ Տ(22)230712-Ա Դավիթ Սամվելի Մինասյանին (Հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, Գորիս համայնք, Ավանգարդ 5-րդ թղմ․, 8-րդ շ․, 5 բն․) վարչական պատասխանատվության ենթարկելու մասին

22.05.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ 283-րդ հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N Տ(22)230712-Ա
Վարչական տույժ նշանակելու մասին

քաղաք Երևան «11» ապրիլի 2023թ․

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս, ուսումնասիրելով Դավիթ Սամվելի Մինասյանի (այսուհետ նաև՝ Վարորդ) նկատմամբ 15․02․2023 թվականին կազմված թիվ Տ(22)230712 արձանագրության (այսուհետ՝ Արձանագրություն) և վարչական վարույթի վերաբերյալ այլ նյութերը`
ՊԱՐԶԵՑԻ

Տեսչական մարմնի կողմից իրականացվել են վերահսկողական գործառույթներ՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցների նկատմամբ, որի արդյունքում 15․02․2023 թվականին կազմվել է թիվ 21502230154 կշռման անդորրագիրը (կշեռք՝ ԷԴԵՍՍԱ-ԱՍ գ/հ 1, ստուգաչափման համար՝ թիվ 075731) և թիվ Տ(22)230712 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը։
Համաձայն արձանագրության՝ Մ-2 ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ճանապարհի 200+000 կմ հատվածում վարորդը երթևեկել է մեկ սռնու վրա ընկնող թույլատրելի առավելագույն բեռնվածքը 1020 կգ-ով գերազանցող 5 սռնի ունեցող Դաֆ (DAF) մակնիշի 24 VV 999 հաշվառման համարանիշի մեխանիկական տրանսպորտային միջոցով:
Ավտոմոբիլային ճանապարհների մասին օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի «է» կետի համաձայն՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով արգելվում են` թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը, բացառությամբ չմասնատվող բեռների։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150․3-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի թիվ 1106-Ն որոշման Հավելված 2-ով (այսուհետ նաև՝ Հավելված) սահմանվել են տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն չափերը։
Այսպիսով, վարչական վարույթի ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվել է Վարորդի կողմից կատարված իրավախախտման փաստը:
Տեսչական մարմնի կողմից իրականացվել են բոլոր անհրաժեշտ միջոցները Վարորդի լսված լինելու իրավունքը, ինչպես նաև վարչական գործի քննության տեղի և ժամանակի մասին պատշաճ ծանուցված լինելու իրավունքը ապահովելու մասին։
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 24413-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝

ՈՐՈՇԵՑԻ

Դավիթ Սամվելի Մինասյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակել վարչական տույժ՝ տուգանք 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
Ծանոթություն․
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տուգանքի գումարն անհրաժեշտ է վճարել ՀՀ պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի՝ 900005001517 հաշվեհամարին:



ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Տուգանքի գումարը վճարելիս անհրաժեշտ է նպատակը դաշտում նշել որոշման համարը։

Հասցե` Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`