Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՐՈՇՈՒՄ N Տ(17)233010-Ա Սանասար Գարեգինի Ստեփանյանին (հասցե՝ ՀՀ, ք. Արագածոտնի մարզ, Ապարան համայնք, Շենավան 10 փող.1նրբ., 1 տուն) վարչական պատասխանատվության ենթարկելու մասին։

23.05.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ 283-րդ հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N Տ(17)233010-Ա
Վարչական տույժ նշանակելու մասին

քաղաք Երևան «06» հոկտեմբերի 2023թ․

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս, ուսումնասիրելով Սանասար Գարեգինի Ստեփանյանի 2023 թվականի օգոստոսի 10-ին կազմված թիվ Տ(17)233010 արձանագրությունը և վարչական վարույթի վերաբերյալ այլ նյութերը`
ՊԱՐԶԵՑԻ

Տեսչական մարմնի կողմից իրականացվել են վերահսկողական գործառույթներ՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցների նկատմամբ, որի արդյունքում կազմվել է թիվ Տ(17)233010 արձանագրությունը և կշռման թիվ 31008230008 անդորագիրը (կշեռք՝ ԷԴԵՍՍԱ-ԱՍ, ստուգաչափման համար՝ թիվ 079171)՝ վարորդ Սանասար Գարեգինի Ստեփանյանի կողմից կատարված վարչական իրավախախտման փաստի վերաբերյալ, այն է՝ ՀՀ ընդհանուր օգտագործման Մ-5 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 16 կմ հատվածում (Արմավիրի կշռման կայան) 2023 թվականի օգոստոսի 10-ին ժամը՝ 14։26-ին, երթևեկել է թույլատրելի առավելագույն զանգվածը 3420 կիլոգրամով գերազանցող երեք սռնի ունեցող «XCMG» մակնիշի 800 II 81 h/համարանիշի տրանսպորտային միջոցով:
Այսինքն՝ խախտվել է Ավտոմոբիլային ճանապարհների մասին օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի «է» կետի պահանջը, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150․3-րդ հոդվածի 1-ին մասով, որի համար նախատեսված է վարչական պատասխանատվություն։
Ավտոմոբիլային ճանապարհների մասին օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի «է» կետի համաձայն՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով արգելվում են` թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը, բացառությամբ չմասնատվող բեռների։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու (սռնիների) վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելը` առաջացնում է տուգանքի նշանակում` մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը նշանակվել է 24․08․2023թ․-ին ժամը՝ 14։30-ին։ Գործում առկա ապացույցներից հաստատվում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում Տեսչական մարմնի կողմից իրականացվել են բոլոր անհրաժեշտ գործողությունները Վարորդի լսված լինելու իրավունքն ապահովելու համար։
ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի թիվ 1106-Ն որոշման Հավելված 2-ով (այսուհետ նաև՝ Հավելված) հաստատվել են տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն չափերը։ Համաձայն նշված հավելվածի 2.3.2.2 կետի՝ երեք սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց, որի տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց, կամ երբ յուրաքանչյուր տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան, թույլատրելի առավելագույն զանգվածը 26 տոննա։
Համաձայն կշռման թիվ 31008230008 կտրոնի՝ «XCMG» մակնիշի 800 II 81 h/համարանիշի տրանսպորտային միջոցը գերազանցել է թույլատրելի 26000 կգ. առավելագույն զանգվածը` 3420 կիլոգրամով։
Օրենսդրական պահանջների և չափորոշիչների հաշվառմամբ` վարչական վարույթի նյութերի հետազոտումից պարզվել է, որ վարչական վարույթի նյութերում առկա են իրավախախտման փաստը հաստատող բավարար ապացույցներ (տրանսպորտի բնագավառում վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(17)233010 արձանագրությունը, կշռման 31008230008 կտրոնը, լուսանկարի պատճենը և այլ նյութեր):
Այսպիսով, վարչական վարույթի ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվել է քաղաքացի Սանասար Գարեգինի Ստեփանյանի կողմից կատարված իրավախախտման փաստը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 24413-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝

ՈՐՈՇԵՑԻ
Սանասար Գարեգինի Ստեփանյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակել վարչական տույժ՝ տուգանք 600․000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

Ծանոթություն․
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տուգանքի գումարն անհրաժեշտ է վճարել ՀՀ պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի՝ 900005001517 հաշվեհամարին:
Տուգանքի գումարը վճարելիս անհրաժեշտ է նպատակը դաշտում նշել որոշման համարը։



ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`