Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Որոշում թիվ Տ(24)230869-Ա Ալվարդ Անուշավանի Մարկոսյանին (հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Թբիլսյան խճղ․, 59 հ․) վարչական պատասխանատվության ենթարկելու մասին։

23.05.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ 283-րդ հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N Տ(24)230869-Ա
Վարչական տույժ նշանակելու մասին


քաղաք Երևան «28» օգոստոսի 2023թ․

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս, ուսումնասիրելով Ալվարդ Անուշավանի Մարկոսյանի նկատմամբ 2023 թվականի հուլիսի 26-ին կազմված տրանսպորտի բնագավառում վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(24)230869 արձանագրությունը և վարչական վարույթի վերաբերյալ այլ նյութերը`
ՊԱՐԶԵՑԻ
Տեսչական մարմնի կողմից իրականացվել են վերահսկողական գործառույթներ՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի մասին օրենսդրության պահանջների պահպանման վերաբերյալ, որի արդյունքում հայտնաբերվել է, որ Մ-4՝ Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի Հանրապետության սահման, միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 99+100 կմ հատվածի ձախ մասում, առանց համապատասխան թույլտվության, տեղադրվել է գովազդային վահանակ` «ՆԻՐՎԱՆԱ» գրառմամբ։
Այսինքն` խախտվել է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 137.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն։
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ավտոմոբիլային ճանապարհի օտարման շերտում և պաշտպանական գոտում սպասարկման օբյեկտների և գովազդի (գովազդային վահանակի) տեղադրումը կատարվում է շինարարական նորմերին և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան` դրանց տնօրինողների թույլտվությամբ:
ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 765-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի համաձայն՝ ճանապարհների վրա գովազդ տեղադրելու համաձայնությունը ճանապարհային երթևեկության անվտանգության մասով համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ տալիս է` ա) միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին (ներառյալ պաշտպանական գոտիները)` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, բ) մարզային ենթակայության տեղական նշանակության ճանապարհներին` համապատասխան մարզպետը։
Նույն որոշման հավելվածի 20-րդ կետի համաձայն՝ սույն կարգի իմաստով գովազդային վահանակի տեղադրումը համարվում է ապօրինի, եթե գովազդային վահանակը ճանապարհներին տեղադրվել է՝
1) առանց լիազոր մարմնի թույլտվության.
2) գովազդի (գովազդային վահանակների) տեղադրման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտմամբ.
3) առանց ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների պահպանմանը կամ անվտանգ շահագործմանը ներկայացվող պահանջների պահպանման։
Նույն որոշման հավելվածի 22-րդ կետի համաձայն՝ լիազոր մարմինը յուրաքանչյուր գովազդային վահանակի տեղադրման թույլտվության վերաբերյալ տեղեկատվությունը թույլտվությունը տրամադրելու օրվանից հետո տասնօրյա ժամկետում ներկայացնում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին։
Նույն որոշման հավելվածի 23-րդ կետի համաձայն՝ տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը սույն կարգի 20-րդ կետով նախատեսված հիմքերով խախտում հայտնաբերելու դեպքում գովազդակրի նկատմամբ կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ, որից հետո մեկ ամսվա ընթացքում եթե գովազդակիրը գովազդային վահանակը սույն որոշման հավելվածի 2-րդ գլխով սահմանված կարգի համաձայն չի օրինականացնում կամ սույն որոշման հավելվածի 5-րդ գլխով սահմանված կարգի համաձայն չի ապամոնտաժում, ապա տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը կազմում է գովազդային վահանակի ապամոնտաժման ակտ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 137.4 -րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին առանց դրանց տնօրինողների թույլտվության գովազդային վահանակի տեղադրումը՝ առաջացնում է նախազգուշացում։ Սույն մասով նախատեսված արարքը կրկին կատարելը նախազգուշացումից հետո՝ մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Օրենսդրական պահանջների և չափորոշիչների հաշվառմամբ` վարչական վարույթի նյութերի հետազոտումից պարզվել է, որ վարչական վարույթի նյութերում առկա են իրավախախտման փաստը հաստատող բավարար ապացույցներ (տրանսպորտի բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(24)230869 արձանագրությունը, լուսանկարի պատճենը և այլ նյութեր):
Այսպիսով, վարչական վարույթի ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվել է Ալվարդ Անուշավանի Մարկոսյանի կողմից կատարված իրավախախտման փաստը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 24413-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝


ՈՐՈՇԵՑԻ
1․ Ալվարդ Անուշավանի Մարկոսյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ կիրառելով վարչական տույժ՝ նախազգուշացում։
2․ Սույն որոշումը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում նշված գովազդային վահանակը կամ օրինականացնել, կամ ապամոնտաժել։

Ծանոթություն․
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:


ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`