Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Կարգադրագիր № 93974-24/242-Ա «ԿԱՐԼԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՍԱՄՎԵԼԻ» Ա/Ձ ԱՎՕ շահագործելն արգելելու մասին

04.09.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ 59-րդ հոդված


ԿԱՐԳԱԴՐԱԳԻՐ
«27» օգոստոսի 2024 թ. № 93974-24/242-Ա
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏԻ
ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԳԵԼՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության աղետների և արտակարգ այլ իրավիճակների կառավարման վարչության պետի 2024 թվականի հունիսի 12-ի թիվ 99/4/93974-24 գրությունը և վերջինիս առնչվող նյութերը՝

ՊԱՐԶԵՑԻ

«ԿԱՐԼԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՍԱՄՎԵԼԻ» անհատ ձեռնարկատիրոջ (ՀՎՀՀ՝ 74369974, այսուհետ՝ Կազմակերպություն) անվամբ արտադրական վտանգավոր օբյեկտների հաշվառման գրանցամատյանում (այսուհետ` ռեեստր) հաշվառված է հետևյալ արտադրական վտանգավոր օբյեկտը (այսուհետ՝ ԱՎՕ)՝
ԱՎՕ գտնվելու վայր ԱՎՕ անվանում ԱՎՕ համար Գրանցման ամսաթիվ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ.Հայրավանք Բենզալցակայան 8/1-0636 07.07.2008
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության աղետների և արտակարգ այլ իրավիճակների կառավարման վարչության պետի 2024 թվականի հունիսի 12-ի թիվ 99/4/93974-24 գրությամբ Տեսչական մարմինը տեղեկացվել է, որ վերոնշյալ ԱՎՕ-ն տեխնիկական անվտանգության փորձաքննություն չի անցել։
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 6-րդ հոդվածով սահմանվում են այն օբյեկտները, որոնք Օրենքի իմաստով համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ։
Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ սույն օրենքի իմաստով արտադրական վտանգավոր օբյեկտ են համարվում՝
նավթամթերքների, հեղուկ գազի, բնական (սեղմված) գազի, հաստատուն և շարժական լցավորման կայաններ, գազագլանաանոթային սարքավորումներ, տեխնոլոգիական նպատակներով գազ օգտագործող օբյեկտներ, գազապահեստարաններ.։
Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ռեեստրում գրանցման ենթակա է Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող յուրաքանչյուր արտադրական վտանգավոր օբյեկտ:
Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» և «ժդ» կետերի համաձայն՝ արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը պարտավոր է՝
ապահովել տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը,
տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությանը համապատասխան` արտադրական վտանգավոր օբյեկտը ներկայացնել գրանցման ռեեստրում։
Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի իմաստով կարգադրագիրը Տեսչական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով և լիազորությունների սահմաններում ընդունված իրավական ակտ է, որն ուղղված է` արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման արգելմանը, եթե արտադրական վտանգավոր օբյեկտը սահմանված կարգով չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն։
Վարույթի նյութերով հիմնավորվում է, Կազմակերպության կողմից շահագործվող վերոնշյալ ԱՎՕ-ն սահմանված կարգով չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն։
Միաժամանակ, նկատի ունենալով այն փաստական հանգամանքը, որ առանց տեխնիկական անվտանգության փորձաքննության անցկացման վերը նշված արտադրական վտանգավոր օբյեկտների շահագործումն իր մեջ պարունակում է մարդկանց կյանքին, առողջությանն սպառնացող անմիջական վտանգ կամ բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգի ռիսկեր, ուստի սույն կարգադրագիրը պարտադիր է դրա հասցեատերերի համար և ենթակա է անհապաղ կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասով, 78-րդ, 83-րդ հոդվածներով, և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 15-րդ հոդվածով՝

ԿԱՐԳԱԴՐՈՒՄ ԵՄ
1. Արգելել «ԿԱՐԼԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՍԱՄՎԵԼԻ» անհատ ձեռնարկատիրոջը շահագործել հետևյալ արտադրական վտանգավոր օբյեկտը՝
ԱՎՕ գտնվելու վայր ԱՎՕ անվանում ԱՎՕ համար Գրանցման ամսաթիվ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ.Հայրավանք Բենզալցակայան 8/1-0636 07.07.2008
2. Արգելել «ԿԱՐԼԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՍԱՄՎԵԼԻ» անհատ ձեռնարկատիրոջը և այլ անձանց՝ իրականացնել սույն կարգադրագրի 1-ին կետում նշված արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործմանն ուղղված որևէ գործողություն։
3. Սահմանել, որ կարգադրագրի պահանջների կատարման մասին Տեսչական մարմնին անհրաժեշտ է տեղյակ պահել՝ արտադրական վտանգավոր օբյեկտի վերաբերյալ տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացության ստացման օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։
4. Սույն կարգադրագիրը պարտադիր է դրա հասցեատերերի համար, ենթակա է անհապաղ կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում և գործում է մինչև սույն կարգադրագրի 1-ին կետում նշված արտադրական վտանգավոր օբյեկտի վերաբերյալ տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացության ստացման պահը։
5. Սույն կարգադրագիրը կարող է բողոքարկվել դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում՝ վերադասության կամ դատական կարգով։
6. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ մասի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի բ կետի համաձայն՝ կարգադրագրի բողոքարկումը չի կասեցնում դրա կատարումը։



ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երևան

Հասցե` Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`