Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզ Էջմիածին համայնքի ղեկավարի որոշում 20.01.2021թ-ի թիվ 21՝ Վարդան Մինասի Ղազարյանից գույքահարկի և հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին

01.02.2021

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Էջմիածին համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ 314/20 վարչական գործը՝ գույքահարկի և հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին, պարզեց որ, քաղաքացի Վարդան Մինասի Ղազարյանը /հասցե՝ քաղաք Էջմիածին, Կոստանյան փող., թիվ 8Բ տուն, անձնագիր _________________/, գույքահարկ և հողի հարկ վճարող սուբյեկտ, <<Գույքահարկի մասին>> և <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքներով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ և հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի 14.12.2020թ. տեղեկանքների հիման վրա, 2020 թվականի դեկտեմբերի 14-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:
Վարդան Մինասի Ղազարյանին ծանուցումն ուղարկվել է /հիմք 17․12.2020թ. թիվ 4621 ծանուցումը/ վարչական վարույթի հարուցման մասին: Վերջինիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:
Ղեկավարվելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի <<ա>> ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Վարդան Մինասի Ղազարյանին ծանուցումը և իրազեկումը ուղարկվելուց հետո, վերջինիս կողմից չի ներկայացվել պնդում լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Համաձայն գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների հաշվառման ու գնահատման տվյալների վերաբերյալ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության հարկային (տարածքային) տեսչության ՀՀ ԿԱ ԱԳԿՊ-ի աշխատակազմի ամփոփ ցուցակից և ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեի աշխատակազմի հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակից քաղվածքների՝ Էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերը հանդիսանում են Վարդան Մինասի Ղազարյանի սեփականությունը և <<Գույքահարկի մասին>> և <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքներով սահմանված կարգով Դուք չեք կատարել գույքահարկ և հողի հարկ վճարելու պարտականությունները, որի հետևանքով առաջացել է`
1) ք.Էջմիածին, Կոստանյան 8Բ հասցեում գտնվող անշարժ գույքի գույքահարկի /շինություն/ գծով 351 583 /երեք հարյուր հիսունմեկ հազար հինգ հարյուր ութսուներեք/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 261 435 /երկու հարյուր վաթսունմեկ հազար չորս հարյուր երեսունհինգ/ ՀՀ դրամ 2015-2020թթ-ի. ապառքի գումար և 90 148 /իննսուն հազար հարյուր քառասոընութ/ ՀՀ դրամ 2015-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումարը:
2) Էջմիածին համայնքի սահմաններում գտնվող 1.9հա մակերեսով /գյուղ նշանակության-վարելահող ջրովի, կադաստ.ծածկ.04-002-1042-0003/ հողատարածքի հողի հարկի գծով 963 088 /ինը հարյուր վաթսուներեք հազար ութսունութ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 667 955 /վեց հարյուր վաթսունյոթ հազար ինը հարյուր հիսունհինգ/ ՀՀ դրամը 2009-2020թթ-ի. համար ապառքի գումար և 295 133 /երկու հարյուր իննսունհինգ հազար հարյուր երեսուներեք/ ՀՀ դրամը՝ 2009-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժերի գումարը:
3) Էջմիածին համայնքի սահմաններում գտնվող 1.8հա մակերեսով / գյուղ նշանակության-վարելահող ջրովի/ հողատարածքի հողի հարկի գծով 912 396 /ինը հարյուր տասներկու հազար երեք հարյուր իննսունվեց/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 632 799 /վեց հարյուր երեսուներկու հազար յոթ հարյուր իննսունինը/ ՀՀ դրամը 2009-2020թթ-ի. համար ապառքի գումար և 279 597 /երկու հարյուր յոթանասունինը հազար հինգ հարյուր իննսունյոթ/ ՀՀ դրամը՝ 2009-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժերի գումարը:
4) Էջմիածին համայնքի սահմաններում գտնվող 1.8հա մակերեսով /գյուղ նշանակության վարելահող ջրովի, կադ.ծածկ. 04-002-1042-0013/ հողատարածքի հողի հարկի գծով 912 396 /ինը հարյուր տասներկու հազար երեք հարյուր իննսունվեց/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 632 799 /վեց հարյուր երեսուներկու հազար յոթ հարյուր իննսունինը/ ՀՀ դրամը 2009-2020թթ-ի. համար ապառքի գումար և 279 597 /երկու հարյուր յոթանասունինը հազար հինգ հարյուր իննսունյոթ/ ՀՀ դրամը՝ 2009-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժերի գումարը:
5) Էջմիածին համայնքի սահմաններում գտնվող 0.53հա մակերեսով / գյուղ նշանակության-վարելահող ջրովի, կադ.ծածկ. 04-002-1048-0001/ հողատարածքի հողի հարկի գծով 268 644 /երկու հարյուր վաթսունութ հազար վեց հարյուր քառասունչորս/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 186 323 / հարյուր ութսունվեց հազար երեք հարյուր քսաներեք/ ՀՀ դրամը 2009-2020թթ-ի. համար ապառքի գումար և 82 321/ ութսուներկու հազար երեք հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամը՝ 2009-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժերի գումարը:
6) Էջմիածին համայնքի սահմաններում գտնվող 0.06հա մակերեսով / ոչ գյուղ նշանակությա, կադ.ծածկ. 04-002-0903-0376 / հողատարածքի հողի հարկի գծով 30 247 /երեսուն հազար երկու հարյուր քառասունյոթ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 22 499 / քսաներկու հազար չորս հարյուր իննսունինը/ ՀՀ դրամը 2015-2020թթ-ի. համար ապառքի գումար և 7 759/ յոթ հազար յոթ հարյուր հիսունինը/ ՀՀ դրամը՝ 2015-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժերի գումարը:
7) Էջմիածին համայնքի սահմաններում գտնվող 0.0586հա մակերեսով / ոչ գյուղ նշանակության, կադաս.ծածկ. 04-002-0903-0373 հողատարածքի հողի հարկի գծով 30 978 /երեսուն հազար ինը հարյուր յոթանասունութ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 22 936 / քսաներկու հազար ինը հարյուր երեսունվեց/ ՀՀ դրամը 2015-2020թթ-ի. համար ապառքի գումար և 8 042 /ութ հազար քառասուներկու/ ՀՀ դրամը՝ 2015-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժերի գումարը:
8) Էջմիածին համայնքի Կոստանյան 8Բ հասցեում գտնվող 0.0039հա մակերեսով / ոչ գյուղ նշանակության, կադաս.ծածկ. 04-002-0903-0373 հողատարածքի հողի հարկի գծով 339 /երեք հարյուր երեսունինը/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 325 / երեք հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամը 2019-2020թթ-ի. համար ապառքի գումար և 14 /տասնչորս/ ՀՀ դրամը՝ 2019-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժերի գումարը:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գույքահարկը սեփականության իրավունքով նույն օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար վերը նշված օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` գույքահարկ վճարողներ են համարվում նաև Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույք։
<<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` սույն oրենքի իմաuտով գույքահարկով հարկվող oբյեկտ են համարվում շենքերը, շինությունները։
Համաձայն <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 13 հոդվածի 2-րդ կետի՝ ֆիզիկական անձինք գույքահարկի գումարը նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում, տվյալ դեպքում Էջմիածին քաղաքային համայնքի բյուջե, մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է`
1) համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար` հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե, իսկ համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող շինությունների համար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
<<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն նույն օրենքը խախտելու համար գույքահարկ վճարողները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի` ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատման արժեքը:
Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:
Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 397-րդ, 400-րդ և 401-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 2-4-րդ, 13-րդ և 17-րդ հոդվածներով, <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 1-2-րդ և 16-րդ հոդվածներով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Քաղաքացի Վարդան Մինասի Ղազարյանից հօգուտ Էջմիածին համայնքի բյուջեի գանձել ընդհանուր` 3 469 691 /երեք միլիոն չորս հարյուր վաթսունինը հազար վեց հարյուր իննսունմեկ/ ՀՀ դրամ, որպես գույքահարկի և հողի հարկի համար վճարման ենթակա գումար, որից` ք.Էջմիածին, Կոստանյան 8Բ հասցեում գտնվող անշարժ գույքի համար 351 583 /երեք հարյուր հիսունմեկ հազար հինգ հարյուր ութսուներեք/ ՀՀ դրամ, Էջմիածին համայնքի սահմաններում գտնվող 1.9հա մակերեսով /գյուղ նշանակության-վարելահող ջրովի/ հողատարածքի համար հողի հարկի գծով 963 088 /ինը հարյուր վաթսուներեք հազար ութսունութ/ ՀՀ դրամ, Էջմիածին համայնքի սահմաններում գտնվող 1.8հա մակերեսով / գյուղ նշանակության-վարելահող ջրովի/ հողատարածքի համար 912 396 /ինը հարյուր տասներկու հազար երեք հարյուր իննսունվեց/ ՀՀ դրամ, Էջմիածին համայնքի սահմաններում գտնվող 1.8հա մակերեսով /գյուղ նշանակության վարելահող ջրովի/ հողատարածքի համար 912 396 /ինը հարյուր տասներկու հազար երեք հարյուր իննսունվեց/ ՀՀ դրամ, Էջմիածին համայնքի սահմաններում գտնվող 0.53հա մակերեսով / գյուղ նշանակության-վարելահող ջրովի./ հողատարածքի համար 268 644 /երկու հարյուր վաթսունութ հազար վեց հարյուր քառասունչորս/ ՀՀ դրամ, Էջմիածին համայնքի սահմաններում գտնվող 0.06հա մակերեսով / ոչ գյուղ նշանակության/ հողատարածքի համար 30 247 /երեսուն հազար երկու հարյուր քառասունյոթ/ ՀՀ դրամ, Էջմիածին համայնքի սահմաններում գտնվող 0.0586հա մակերեսով / ոչ գյուղ նշանակության/ հողատարածքի համար 30 978 /երեսուն հազար ինը հարյուր յոթանասունութ/ ՀՀ դրամ, Էջմիածին համայնքի Կոստանյան 8Բ հասցեում գտնվող 0.0039հա մակերեսով / ոչ գյուղ նշանակության/ հողատարածքի համար 339 /երեք հարյուր երեսունինը/ ՀՀ դրամ:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Էջմիածնի համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարման ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`