Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալի (ծածկագիր՝ 52-Ղ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին.

11.10.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայություն
Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 69-րդ կետ:

Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալի (ծածկագիր՝ 52-Ղ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալի (ծածկագիր՝ 52-Ղ2-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց՝ https://cso.gov.am/internal-external-competitions հղումով՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 15-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:

Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝
1.դիմում (առցանց),
2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճեն),
3.բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4.աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
5.արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 14:30-ին, Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 89):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 14:30-ին, Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Մաշտոցի պողոտա 47):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Արդի հիմնախնդիրներ» ձևաչափերով:
Հիմնական աշխատավարձը 377 659 (երեք հարյուր յոթանասունյոթ հազար վեց հարյուր հիսունինը) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
ՀՀ Սահմանադրություն. հոդվածներ՝ 2, 4, 7, 9, 21, 27, 29, 34, 35, 40, 46, 47, 49, 50, 51, 53, 57, 60, 61, 62, 63, 73, 74, 78, 79, 82, 83, 84, 109, 110, 111, 122, 146, 147, 153, 159, 160, 179, 180, 182, 194, 195
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ 3, 4, 5, 6, 7, 8 ,15, 20, 23, 24, 26, 27, 31
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=151484
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 4, 6, 7, 8, 13, 17, 18, 20, 21, 22, 30, 31, 37
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910
«Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 1, 2, 13, 23, 31, 32, 33, 34, 36, 37, 38, 40
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=152139
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2-6, 10, 11, 12, 13, 15, 151, 16-21, 23-26, 281, 282, 31-34, 37, 40
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140926
«Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 3-5, 8-11, 14, 16-19
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138972
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 3, 4, 5, 6, 7
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=150833
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2, 3, 7-11
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140684
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2, 3, 6, 9, 15-17, 20, 21
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=141302
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012:
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013:
հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

• ««Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
• «Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Որոշումների կայացում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf
• «Բարեվարքություն» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Մաշտոցի պողոտա 47, հեռախոսահամարներ՝ 010 31 31 88, 010 31 31 86, էլեկտրոնային փոստի հասցե՝ hr@supervision.am)

ՀՀ քաղաքացիները թեստավորմանը ներկայանում են անձնագրով և/կամ նույնականացման քարտով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով (զինվորական գրքույկ, ՀՀ ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ):

Հասցե` Ք. Երևան, Մաշտոցի պողոտա 47

Հեռ..` 010 31 31 86, 010 31 31 88

Վեբ կայք` www.supervision.am

Էլ. փոստ`