Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչության պետի (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ26-21.1-Ղ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

12.11.2021

Տիպ` Փրկարար ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Վարչապետի Աշխատակազմ
ՀՀ կառավարության 27.12.2018թ. N 1554-Ն որոշում

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչության պետի (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ26-21.1-Ղ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ համապատասխան մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները, որոնք բավարարում են հայտարարված թափուր պաշտոնի անձնագրի պահանջներին:

Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչության պետի (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ26-21.1-Ղ2-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/ հղումով` քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը ՝

1. դիմում (առցանց),
2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 14:30-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 377659 ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
Աշխատակազմի կառավարում (կատարողականի կառավարում)
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
Խնդրի լուծում
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
Բարեվարքություն
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Որոշումների կայացում
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910
(Հոդվածներ՝ 6, 9, 10, 11, 12, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 27)

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=157366
(Հոդվածներ՝ 4, 5, 6, 10, 12, 13, 14, 15, 16, 20)

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=157305
(Հոդվածներ՝ 31, 33)

ՀՀ Սահմանադրություն
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
(Հոդվածներ՝ 2, 6, 7, 13, 25, 27, 31, 40, 44, 46, 48, 51, 57, 64, 66, 73, 88, 89, 90, 93, 103)

«Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=156911
(Հոդվածներ՝ 3, 5, 6, 15, 16, 21, 22, 25, 27)

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=152139
(Հոդվածներ՝ 23, 26, 34, 37, 42, 43)

ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի «Ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 814-Ն որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=124161

«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ
http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
(Էջեր՝ 70, 71, 74, 94, 173, 221, 224, 227, 245, 246, 247, 250)

Ինֆորմատիկա 7-րդ դասարանՍ.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան Երևան 2012
https://fliphtml5.com/fumf/egdx
(1. Տեքստային խմբագրիչներ, §1.1, §1.2,§1.3, §1.5 2. Համակարգչային հմտություններ, §2.1, 6. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.1, §6.2)

Լրացուցիչ հարցերի համար՝ էլեկտրոնային հասցե՝ hermine.gasparyan@gov.am, հեռ. 010515756
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 18.11.2021:

Հասցե` Կառավարական տուն 1

Հեռ..` 010515756

Էլ. փոստ`