Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/17194/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

15.04.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Աջափնյակ-2 նստավայր` ք.Երևան,Հալաբյան 41ա, հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak-dataran@mail.ru, աշխատակազմի էլ. հասցե՝ h.shahnazaryan@court.am

Գործ թիվ ԵԴ/17194/02/20
<<15>> ապրիլի 2022թ.
Քաղաքացիական գործով երրորդ անձ
Հովհաննես Սաշայի Ալավերդյանին
/ք.Երևան,Ծ.Իսակովի պող., 50/7 շ., բն.36//

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ <<Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո>> ՀԿ-ի ընդդեմ Օվսաննա Սաշայի Ալավերդյանի, երրորդ անձինք՝ Սաշա Աբրահամի Ալավերդյանի, Ալիսա Ալբերտի Բաշոյանի, Հովհաննես Սաշայի Ալավերդյանի, Վահե Սաշայի Ալավերդյանի՝ 03.05.2018 թվականի թիվ ԵՄԴ/0155/02/18 վճռի հիման վրա բռնագանձում տարածելու նպատակով Պարտապանի անվամբ ՀՀ, ք.Երևան, Ծ.Իսակովի պող. 50/7 շ., 36 բն. հասցեում գտնվող անշարժ գույքից Օվսաննա Սաշայի Ալավերդյանի բաժինն առանձնացնելու կամ դրա անհնարինության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, բռնագանձումը Պատասխանողին պատկանող բաժնի վրա տարածելու պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել 2022 թվականի հունիսի 09-ին, ժամը՝ 12։00-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ք. Երևան, Հալաբյան 41ա), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
- դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Միևնույն ժամանակ տեղեկացվում է, որ սույն քաղաքացիական գործով 21.04.2022 թվականին հրավիրված դատական նիստը չի կայանալու Դատավոր Հ.Շահնազարյանի՝ գործընկերներ հանուն լավ կառավարման 2019-2022 <<Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը՝ Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը>> ծրագրի կլոր սեղան-քննարկմանը մասնակցելու պատճառով:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Հալաբյան 41ա

Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420)

Էլ. փոստ`