Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ծանուցում պայմանագրից հրաժարվելու մասին

11.11.2022

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Պետական պահպանության ծառայություն
<<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մաս

ՌՈԲԵՐՏ ՍԵԴՐԱԿԻ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
ք․ Երևան, Իսակովի պող․, 23/7 տուն


Հարգելի պարոն Քոչարյան
Ձեր և Պետական պահպանության ծառայության միջև 05․04․2021թ․ կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) 1․1-ին և 1․2-րդ կետերի համաձայն՝ Ձեր կողմից Պետական պահպանության ծառայության ժամանակավոր անհատույց օգտագործմանն է հանձնվել ՀՀ, ք․ Երևան, Իսակովի պողոտա, 23/7 տուն հասցեում գտնվող անշարժ գույքից ըստ հատակագծի 224․3 քմ տարածք (համաձայն պայմանագրի N 1 հավելվածի), որտեղ տեղակայված է Պետական պահպանության ծառայության համապատասխան ստորաբաժանումը։
Նշված պայմանագիրն ենթարկվել է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքը՝ պետական գրանցման։
Պայմանագրի 5․2-րդ կետի համաձայն՝ կողմերից յուրաքանչյուրը ցանկացած ժամանակ կարող է հրաժարվել պայմանագրից մեկ ամիս առաջ այդ մասին գրավոր ծանուցելով մյուս կողմին։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով պայմանագրի 5․2-րդ կետը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 697-րդ հոդվածը, տեղեկացնում ենք, որ հրաժարվում ենք պայմանագրից, ուստի՝ սույն ծանուցումը ստանալու պահից մեկ ամիս հետո պայմանագիրը կհամարվի լուծված՝ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների։

Հարգանքով՝
ՍԱՐԳԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան Պռոշյան 1-ին փակուղի 20

Հեռ..` 010530986

Էլ. փոստ`