Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ ՀՀ Արարատի մարզի «Արալեզի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ –ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

13.07.2015

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդ
ՀՀ Կառավարության 2010թ.մարտի 4-ի N319-N որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության(նշանակման)մասին» կարգի 6-րդ կետ

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Արարատի մարզի «Արալեզի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ –ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Դպրոցի տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը:
2. Բարձրագույն կրթությունը:
3. Ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1.Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը
3. Հաստատության ղեկավարման իրավունքի / հավաստագրի/ պատճենը
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը/ ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ/
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը/ դրանց առկայության դեպքում/
6. Աշխատանքային գրքույկի պատճենը
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացվեն բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2015 թ. հուլիսի 1-ից մինչև 2015 թ. օգոստոսի 13-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00 - 15:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաղթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի :
Մցույթը տեղի կունենա 2015 թ. օգոստոսի 21-ին ՝ ժամը 14: 00 –ին <<ՀՀ Արարատի մարզի Արալեզի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ –ում, հասցեն՝ Արարատի մարզ գ. Արալեզ,Թումանյան 10
Տեղեկությունների համար զանգահարել՝ /0234/ 6-15-90, /093/ 83-01-81 հեռախոսահամարներով:

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, գ. Արալեզ, Թումանյան 10

Հեռ..` +374 234 61590

Էլ. փոստ`