Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Արագածոտնի մարզպետարանը հայտարարում է մրցույթ առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 92-1.5-Մ6-1) թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի:

13.07.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզպետարան
ՀՀ կառավարության 2019թ. 73-Ն որոշում

ՀՀ Արագածոտնի մարզպետարանը հայտարարում է մրցույթ առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 92-1.5-Մ6-1) թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2020 թվականի հուլիսի 21-ին, ժամը 10.00-ին ՀՀ Արագածոտնի մարզպետարանի վարչական շենքում (ՀՀ Արագածոտնի մարզ, ք.Աշտարակ, Վարդգես Պետրոսյան 4):
Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
1. Անձնագիր կամ նույնականացման քարտ (ՀԾ համարանիշ).
2. դիպլոմ (առկայության դեպքում).
3. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).
4. արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:
Հարցազրույցը կանցկացվի <<Հարցարան>> ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը կազմում է 111.115 (մեկ հարյուր տասնմեկ հազար մեկ հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա պատասխանատվության զգացում:
Կից ներկայացվում է քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագիրը:
Աշխատավայրի հասցեն՝ ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Վ. Պետրոսյան 4, ՀՀ Արագածոտնի մարզպետարանի վարչական շենք:
Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջանաժամկետի օրն է 2020 թվականի հուլիսի 16-ը:
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 0232 3-53-83 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն aragatsotn.andznakazm@mta.gov.am էլեկտրոնային հասցեին:

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք.Աշտարակ, Վարդգես Պետրոսյան 4

Հեռ..` +374 0232 3-53-83

Էլ. փոստ`