Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՏԵՂԵԿԱՑՈՒՄ ՝ Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է շրջակա միջավայրի նախարարության կլիմայական քաղաքականության վարչության պետի (ծածկագիրը՝ 15-32.5-Ղ3-2) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կասեցված մրցույթը վերսկսելու մասին

30.11.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Շրջակա միջավայրի նախարարություն
ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշման հավելվածի 69-րդ կետ

Շրջակա միջավայրի նախարարությունը ծանուցում է.

Հարգելի քաղաքացիներ՝ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ վերսկսում է կասեցված մրցույթների անցկացումը հետևյալ ժամանակացույցով․
1. շրջակա միջավայրի նախարարության կլիմայական քաղաքականության վարչության պետի (ծածկագիրը՝ 15-32.5-Ղ3-2) մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի դեկտեմբերի 8-ին՝ ժամը 10:00-ին, շրջակա միջավայրի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի դեկտեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ին, շրջակա միջավայրի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3 ):

Հասցե` ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

Հեռ..` 011818504

Վեբ կայք` www.env.am

Էլ. փոստ`