Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Առողջապահության նախարարությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ Առողջապահության նախարարության քարտուղարության ավագ փաստաթղթավարի (ծածկագիր՝ 11-33.5-Մ5-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

23.07.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Առողջապահության նախարարություն
ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27 N 1554-Ն որոշման 24-րդ կետ

Առողջապահության նախարարությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ Առողջապահության նախարարության քարտուղարության ավագ փաստաթղթավարի (ծածկագիր՝ 11-33.5-Մ5-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ համապատասխան մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները, որոնք բավարարում են հայտարարված թափուր պաշտոնի անձնագրի պահանջներին:

Առողջապահության նախարարության քարտուղարության ավագ փաստաթղթավարի (ծածկագիր՝ 11-33.5-Մ5-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ կից:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` 2021 թվականի հուլիսի 23-ից մինչև 2021 թվականի հուլիսի 29-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:
Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (առցանց),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի օգոստոսի 23-ին՝ ժամը 10:00-ին, Առողջապահության նախարարությունում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N3):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 10:00-ին, Առողջապահության նախարարությունում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N3):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 129634 (հարյուր քսանինը հազար վեց հարյուր երեսունչորս) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
• Սահմանադրություն. հոդված՝ 1, 10, 16, 20, 25, 36, հոդված 8 մաս 4, հոդված 37 մաս 4, 124 մասեր 1,3, 162, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
• «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդված՝ 4, հոդված 9 կետ 2, հոդված 10 կետեր 2, 3, 9, 16, հոդված 11 կետ 8, հոդված 12 կետ 3, հոդված 17 կետ 1, հոդված 19 կետ 6, հոդված 20 կետ 1, հոդված 21 կետ 3, հոդված 24 կետ 1, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910
• «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդված 8 կետ 12, հոդված 11 կետ 2, հոդված 15 կետ 1, հոդված 5, 6, 7, 8, հոդված 9 կետեր 11, 12, 13, 14, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524
• ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 23 մաս 1, հոդված 11 մաս 3, հոդված 99 մաս 1, հոդված 112 մաս 3, հոդված 133, 139, 140, 148, հղումը` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=146722
• ՀՀ Առողջապահության նախարարի 03.10.2018թ. թիվ 2525–Ա հրաման,
• ՀՀ Առողջապահության նախարարի 18.12.2013թ. թիվ 82-Ն հրաման,
• ՀՀ Առողջապահության նախարարի 13.05.2020թ. թիվ 605-Ա հրաման
• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012,
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
• «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ., էջեր՝ 70-129, 221-225, 249, հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/
հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
•«Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
• «Խնդրի լուծում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Բարեվարքություն» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են զանգահարել Առողջապահության նախարարություն հեռախոսահամար՝ 060-80-80-03 (1504, 1505):

Հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N3

Հեռ..` 060-80-80-03/1501

Վեբ կայք` www.moh.am

Էլ. փոստ`