Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի ավագ մասնագետ (ծածկագիր՝ 13-1-26.5-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

23.07.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Արտակարգ իրավիճակների նախարարություն
ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 1554-Ն որոշում, կետ 24

Հայտարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի ավագ մասնագետ (ծածկագիր՝ 13-1-26.5-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար .

հայտարարության անվանումը (վերնագիրը)
(Աշխատավայրը՝ Հայաստան,Գեղարքունիքի մարզ , ք. Գավառ,Նալբանդյան 116)

Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի ավագ մասնագետ (ծածկագիր՝ 13-1-26.5-Մ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում՝ Պաշտոնի անձնագիր:
Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի ավագ մասնագետ (ծածկագիր՝ 13-1-26.5-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող թեստավորմանը (այսուհետ՝ Թեստավորում) մասնակցելու համար դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով: Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին: Ծանոթանալով Թեստավորման մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում: Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը:
Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում («Ծանուցումներ» (զանգակ նշանի տեսքով է) բաժնի կողքը), լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել» կոճակը:
Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող թեստավորման մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» կոճակով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված ⊕ նշանը:
Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://hartak.cso.gov.am/ հղումի «ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:
Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի ավագ մասնագետ (ծածկագիր՝ 13-1-26.5-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (առցանց),
2. անձնագրի և/կամ նույնականացման քարտի` լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթ (եր) ի լուսապատճեն (ներ) ը,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ (եր) ի լուսապատճեն,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2021 թվականի հուլիսի 22-ի ժամը՝ 9:00-ից մինչև 2021 թվականի հուլիսի 28-ը՝ ժամը 24:00:
Դիմումներն ընդունվում են քսանչորսժամյա ռեժիմով:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի սեպտեմբերի 14-ին՝ ժամը 15:00-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավիթաշեն 4, Ա.Միկոյան փողոց, 109/8):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի սեպտեմբերի 16-ին՝ ժամը 15:00-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավիթաշեն 4, Ա.Միկոյան փողոց, 109/8):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի Հարցարան ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 175932 (հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն; հոդվածներ՝ 4-6, 13-14, 21, 34, 39, 48-50, 55, 58-60,66, 73, 88, 90, 93, 103, 109-110, 125, 129, 137, 140-141, 146, 149-150, 152, 154-155, 158-159, 162, 167, 171, 181:
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=102510
«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք; հոդվածներ` 3-8, 10, 12-13, 17-19, 20-22:
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=138910
Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք: հոդվածներ՝ 1-9, 12-15, 18, 20-21, 24, 27, 29, 31, 32-33:
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=151484
«Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ՝ 1, 4-15, 18:
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=105232
«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ՝ 1-7, 12-17:
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=145851
Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ՝ 3- 5:
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=147117
Համակարգչից և այլ տեխնիկական միջոցներից օգտվելու համար անհրաժեշտ ծրագրերի իմացություն՝
ա) Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012, Էջեր՝ 5, 10-13, 18, 26, 40:
http://fliphtml5.com/fumf/egdx
բ) Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013, Էջեր՝ 13, 22, 29, 40, 44-46,99:
http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
Գործնական գրագրության, փաստաթղթերի, գրավոր տեքստերի գրագետ շարադրման սկզբունքների և կանոնների իմացություն՝
ա) «Գրավոր խոսք»: Վազգեն Գաբրիելյան: Երրորդ լրամշակված հրատարակություն: Լիմուշ հրատարակչություն: Երևան 2012, էջեր՝ 70-71, 73-74, 76-77, 93-98: http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Հայաստանի աշխարհագրությունից անհրաժեշտ գիտելիքներ՝
ա) Հայաստանի աշխարհագրության 9-րդ դասարանի դասագիրք: Մ. Մանասյան, Ա. Հովսեփյան: Տիգրան Մեծ: Երևան 2014, Էջեր՝ 8, 33, 44, 47, 50, 54, 56, 102, 173, 184:
http://fliphtml5.com/fumf/cmlv
Հայաստանի Հանրապետությանը սպառնացող վտանգների և ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության իմացություն՝
ա) Երբ մոտենում է փորձության ժամը: Ուղեցույց արձագանքող կազմակերպությունների համար: Արտակարգ գրադարան, էջեր՝ 18, 33-35, 41, 117, 128, 131: http://www.emergency.am/res/Virtual%20Library/DRR%20resources/Books/Arm/Guideline%20for%20response%20services_Emergency%20Channel.pdf
Առաջին բուժօգնության հիմունքների իմացություն՝
ա) Նախնական զինվորական պատրաստություն 11-րդ դասարան: Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Վ. Օհանյան, Ս. Մարգարյան, Լ. Ղազարյան և ուրիշներ: Ընդհանուր խմբագիր` Ս. Մարգարյան, մասնագիտական խմբագիր` Վ. Օհանյան: Երևան 2010, Էջեր` 81-83, 88, 92, 98:
http://online.fliphtml5.com/fumf/ghjo/
Հայաստանին սպառնացող աղետների, տեսակների և առաջացման բնույթի վերաբերյալ գիտելիքներ՝
ա) ԱԻ հանրագիտարան, ՀՀ տարածքին բնորոշ բնական արտակարգ իրավիճակներ
http://www.mes.am/hy/sparnacox-axetner/

Անհրաժեշտ կոմպետենցիաներ
Խնդրի լուծում
Հաշվետվությունների մշակում
Բարեվարքություն
Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
Մրցույթին մասնակցել ցանկացողները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Նախարարության կադրային քաղաքականության բաժին (ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավիթաշեն 4, Ա.Միկոյան փողոց, 109/8) հեռախոսահամար՝ 012-31-78-65, էլեկտրոնային փոստի հասցե՝ kristine.ratevosyan@mes.am):

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Միկոյան 109/8

Հեռ..` +37412317865

Էլ. փոստ`