Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Բաց Մրցույթ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ՏԱՐՈՆԻԿԻ ԳԱՌՆԻԿ ԳԱՌՆԻԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

03.09.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ՏԱՐՈՆԻԿԻ ԳԱՌՆԻԿ ԳԱՌՆԻԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-Ի ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կառավարության 2010 թ. Մարտի 04-ի N 319 որոշում

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1. ՀՀ քաղաքացիությունը

2. <<Հանրակրթության մասին >> օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փասաթղթերն են՝

1. Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով ,

2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը /բնօրինակի հետ/.

3. Հաստատության ղեկավարման իրավունքի / հավաստագրի/ պատճենը /բնօրինակի հետ/.

4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը / որը հավակնորդը կարող է ներկայացվել

մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը/ /այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով/

որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից

տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է

հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում , ինչպես նաև տրամադրում է

խորհրդի մյուս անդամներին.

5. Ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ՝ ըստ կարգի:

Փաստաթղթերն ընդունվում են 2021 թվականի սեպտեմբերի 07-ից սեպտեմբերի 28-ը ներառյալ, ամեն օր ՝ժամը 9:00-ից 15:00-ը, բացի շաբաթ , կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից, « ՏԱՐՈՆԻԿԻ ԳԱՌՆԻԿ ԳԱՌՆԻԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ում:

Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Արմավիրի մարզի «ՏԱՐՈՆԻԿԻ ԳԱՌՆԻԿ ԳԱՌՆԻԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ում, հասցեն ՝ ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Տարոնիկ , Գառնիկ Գառնիկյան փողոց 23 շենք:

Տեղեկությունների համար դիմել հեռախոս 077565636, էլ. Փոստ taronik@schools.am

Հասցե` ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Տարոնիկ, Գառնիկ Գառնիկյան փ., 23 շենք

Հեռ..` +374 0237 077-56-56-36