Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Բաց Մրցույթ ՀՀ Արմավիրի մարզի «ՆՈՐԱՎԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

06.09.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի «ՆՈՐԱՎԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-Ի ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՀՀ Կառավարության 2010թ. մարտի 04-ի N 319 որոշում

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1. ՀՀ քաղաքացիությունը,

2. «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդհոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝

1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,

2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),

3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ),

4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացվել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը) (այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին,

5. ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:

Փաստաթղթերն ընդունվում են 2021թ. սեպտեմբերի 6-ից մինչև սեպտեմբերի 27-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Նորավանի միջնակարգ դպրոցում:Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի հոկտեմբերի 11-ին՝ժամը 14:00-ին, ՀՀ Արմավիրի մարզի Նորավանի միջնակարգ դպրոցում, հասցեն՝ ՀՀ Արմավիրի մարզ, Նորավան համայնք, 1-ին փողոց, 9/1:Տեղեկությունների համար դիմել հեռախոս՝ 098800677 և 098006858։էլ.փոստ՝lyuqinyan73@mail.ru և aishkhanyan@mail.ru:

Հասցե` ՀՀ, Արմավիրի մարզ, գ.Նորավան, 1 փ. 9/1 շենք

Հեռ..` +374 0237 098800677,098006858