Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Գեղարքունիքի մարզ «Վարդենիկի կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

06.09.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզ «Վարդենիկի կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն

ՀՀ Գեղարքունիքի մարզ <<Վարդենիկի կրթահամալիր>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 2-րդ կետի համաձայն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ <<Վարդենիկի կրթահամալիր>> պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Գեղարքունիքի մարզ <<Վարդենիկի կրթահամալիր>> պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ 2021 թվականի սեպտեմբերի 7-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 28-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 900-ից մինչև ժամը 1400-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 1500-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզ <<Վարդենիկի կրթահամալիր>> պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ հասցե․ ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Վարդենիկ, 4-րդ փ․ 67 շենք։

Տեղեկությունների համար կապ հաստատել 094658674 հեռախոսահամարով կամ գրել hasmikmirzoyan70@mail.ru էլեկտրոնային հասցեին:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Վարդենիկ, 4-րդ փ․ 67 շենք։

Հեռ..` 094658674

Էլ. փոստ`