Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան հ. 196 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

06.09.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան հ. 196 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի N319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն

«Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան հ. 196 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի
տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ «Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան հ. 196 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են «Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան հ. 196 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում 2021 թվականի սեպտեմբերի 6-ից մինչև սեպտեմբերի 27-ը ներառյալ, ամեն օր ժամը 11:00-ից մինչև ժամը 16:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ին, «Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան հ. 196 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում.
հասցեն` ք.Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս:
Տեղեկությունների համար դիմել դպրոցի կառավարման խորհուրդի անդամներ Ե.Գաբրիելյանին, հեռախոս`055-36-29-03 /gepraqsya@yahoo.com/ և Լ.Մանուկյանին, հեռախոս` 098-30-67-45 /lusine.manukyan.17@gmail.com/

Հասցե` ք․ Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս

Հեռ..` 010361908

Էլ. փոստ`