Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ «ՀՀ Արագածոտնի մարզի Ուջանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

06.09.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ Արագածոտնի մարզի Ուջանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ. հ. 319-Ն որոշում

Ձև 1
Մրցույթի հայտարարություն
ՈՒՋԱՆԻ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ
(ուսումնական հաստատության անվանումը)
տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի թիվ 319-Ն որոշմամբ հաստատված <<Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման)>> կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն Ուջանի միջնակարգ դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:
1.Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1)ՀՀ քաղաքացիությունը,
2) Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր)
2. Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1)Դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2)ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
3)Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4)Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով
5)Ինքնակենսագրություն
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Ուջանի միջնակարգ դպրոցում
2021 թվականի սեպտեմբերի 06-ից մինչև սեպտեմբերի 27-ը ներառյալ, ամեն օր` ժ.900-ից մինչև 1500-ը, բացի հանգստյան (կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից :
Մրցույթը տեղի կունենա 2021թ. հոկեմբերի 11 -ին, ժամը 1400-ին, ՀՀ Արագածոտնի մարզի «Ուջանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում:

Հասցեն` ՀՀ Արագածոտնի մարզ ,գ.Ուջան, Անդրանիկի 29 :

Տեղեկությունների համար դիմել ՝ Կ.Աբրահամյան, հեռ. 094-82-60-63 էլ. հասցե karineabrahamyan738@gmail.com

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ուջան

Հեռ..` 093-83-86-28

Վեբ կայք` ujan@schoolsite.am

Էլ. փոստ`