Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ Ռ․ Աբաջյանի անվան հ․ 147 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։

07.09.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ‹‹Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան հ․ 147 հիմնական դպրոց›› ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ Կառավարության 04․03․2010թ․ N 319-Ն որոշում

 ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ ‹‹Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան հ․ 147 հիմնական դպրոց›› ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի
պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային
տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են ‹‹Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան հ․ 147 հիմնական դպրոց›› ՊՈԱԿ-ում 2021 թվականի սեպտեմբերի 7-ից մինչև սեպտեմբերի 28 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10։00-ից մինչև ժամը 13։00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից: Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, ք․ Երևան Կարապետ Ուլնեցի 1, ‹‹Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան հ․ 147 հիմնական դպրոց›› ՊՈԱԿ-ում։
Տեղեկությունների համար դիմել դպրոցի կառավարման խորհուրդ, հեռախոս /010/245020,
/055/145072, էլեկտրոնային հասցե՝ kharutyunyan1965@gmail.com

 

Հասցե` Ք․ Երևան, Քանաքեռ-Զեյթուն Կարապետ Ուլնեցու 1

Հեռ..` /010/245020

Էլ. փոստ`