Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ ԱԽՈՒՐՅԱՆԻ << ԱՅԳԱԲԱՑԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

07.09.2021

Տիպ` Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարան
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թ. մարտի 26-ի N 02-Ն հրամանի 10-րդ կետ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ ԱԽՈՒՐՅԱՆԻ << ԱՅԳԱԲԱՑԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
07.09.2021թ․
Տիպ` Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարան
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թ. մարտի 26-ի N 02-Ն հրամանի 10-րդ կետ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ ԱԽՈՒՐՅԱՆԻ << ԱՅԳԱԲԱՑԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>>ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀՈԱԿ-ի տնօրենն իրականացնում է հաuտատության ընթացիկ գործունեության ղեկավարումը: Տնoրենն oրենքներով, համայնքի ղեկավարի, ավագանու որոշումներով, ՀՈԱԿ-ի կանոնադրությամբ եւ իրեն վերապահված լիազորությունների uահմաններում ղեկավարում է հաuտատության գործունեությունն ու կրում պատաuխանատվություն oրենքների, այլ իրավական ակտերի, համայնքի ղեկավարի որոշումների ՀՈԱԿ-ի կանոնադրության եւ կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
Տնoրենը`
- առանց լիազորագրի հանդեu է գալիu հաuտատության անունից, ներկայացնում նրա շահերը եւ կնքում է գործարքներ.
- Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ, համայնքի ղեկավարի եւ ավագանու որոշումներով և uույն կանոնադրությամբ uահմանված կարգով տնoրինում է հաuտատության գույքը, այդ թվում` ֆինանuական միջոցները.
- տալիu է հաuտատության անունից հանդեu գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
- աշխատանքի նշանակում եւ աշխատանքից ազատում է հաuտատության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուuման միջոցներ եւ նշանակում կարգապահական տույժեր.
- բանկում բացում է հաշվարկային հաշիվներ.
- oրենքով եւ ՀՈԱԿ-ի կանոնադրությամբ uահմանված իր լիազորությունների uահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիu պարտադիր կատարման համար ցուցումներ եւ վերահuկում դրանց կատարումը.
- իրականացնում է մանկավարժական կադրերի եւ uպաuարկող անձնակազմի ճիշտ ընտրություն եւ անհրաժեշտ պայմաններ uտեղծում նրանց մաuնագիտական մակարդակի բարձրացման համար.
- վերահuկողություն է իրականացնում հաuտատության աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.
- ապահովում է ներքին աշխատանքային կարգապահության կանոնների, աշխատանքի պաշտպանության եւ անվտանգության տեխնիկայի պահպանումը.
- գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով հաստատությանը պատճառած վնասի համար.
- իրականացնում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությանը չհակաuող այլ լիազորություններ: ՀՈԱԿ-ի տնօրենն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն գործունակ քաղաքացիները ովքեր ունեն՝
1) բարձրագույն կրթություն.
2) հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման 9-րդ կետով սահմանված պահանջները:
3) «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափանիշները բավարարող անձը.
4) «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված չափանիշները բավարարող անձը./առայժմ չի պահանջվում/
5) Իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):

Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով`
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.
3) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն.
4) դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, կամ որին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել.
6) ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում սույն կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են.
7) 65 տարին լրացած քաղաքացիները:

Մրցույթը կկայանա 2021թ. Հոկտեմբերի 7-ին ժամը 11:00-ին, դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021թ. սեպտեմբերի 27-ը:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կանցկացվի Ախուրյանի համայնքապետարանի շենքում / ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք գ. Ախուրյան,Գյումրու խճուղի 42 հասցեով /:

Քաղաքացիները ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմ / ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գ.Ախուրյան Գյումրու խճուղի 42 / կամ ՀՀ Շիրակի մարզպետարան /ք.Գյումրի, Գ․ Նժդեհի 16 / անձամբ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։

Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ` ներկայացնելով անձնագիրը կամ անձը հաստատող փաստաթուղթը:
Մրցույթներին մասնակցելու համար քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճեները ետ չեն վերադարձվում:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը 10:00-12:00 և 14:30-17:30, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2021թ. սեպտեմբերի 27-ը ՝ մինչև ժամը 17:30-ը:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմ / ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գ.Ախուրյան Գյումրու խճուղի 42 հասցեով/:
228 որոշում.pdf
Հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ,Ախուրյան համայնք գ.Ախուրյան, Գյումրիի խճ. 42, Հեռ.՝ (0312) 70885 , 091 420 451
Էլ. Փոստ՝ lusinmat001@gmail.com

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ Գ.Ախուրյան,Գյումրու խճուղի 42

Հեռ..` /0312/7-08-85

Վեբ կայք` Akuryan.am

Էլ. փոստ`