Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Երևանի Հակոբ Օշականի անվան հ.172 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

09.09.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Երևանի Հակոբ Օշականի անվան հ.172 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի Կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

 Մրցույթի հայտարարություն
«Երևանի Հակոբ Օշականի անվան հ.172 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319- Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6- րդ և 7- րդ կետերի համաձայն՝ «Երևանի Հակոբ Օշականի անվան հ.172 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար։
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը,
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր)։
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1) դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով,
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
5) ինքնակենսագրություն։

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։

Փաստաթղթերն ընդունվում են «Երևանի Հակոբ Օշականի անվան հ.172 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում։

2021 թվականի սեպտեմբերի 09-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00 -ից մինչև ժամը 15:00 , բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից։

Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13:00-ին, «Երևանի Հակոբ Օշականի անվան հ.172 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում, Մ.Բաղրամյան 59ա հասցեում։
Տեղեկությունների համար զանգահարել 010225834, 041-15-05-57 հեռախոսահամարին կամ գրել margaryan.arevhat@mail.ru հասցեին։

 

Հասցե` Ք. Երևան, Մ.Բաղրամյան 59ա

Հեռ..` 010-22-58-34