Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Երևանի հ. 195 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

09.09.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Երևանի հ. 195 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010 թվականի N 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
«Երևանի հ. 195 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի
տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն «Երևանի հ. 195 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են «Երևանի հ. 195 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում 2021 թվականի սեպտեմբերի 9 -ից մինչև սեպտեմբերի 30 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00 -ից մինչև ժամը15:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից: Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին, «Երևանի հ. 195 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում (Մազմանյան 5ա):
Տեղեկությունների համար դիմել խորհրդի լիազորված անդամներ.
1. Մանյակ Հայրապետյան (խորհրդի նախագահ) հեռ. 098 35 09 41, էլ-հասցե marinehayrapetyan64@mail.ru
2. Անուշ Մելիքսեթյան (խորհրդի քարտուղար) հեռ. 098 95 05 33, էլ-հասցե marinehayrapetyan64@mail.ru
 

Հասցե` Ք. Երևան, Մազմանյան 5Ա

Հեռ..` 098350941, 098950533

Վեբ կայք` https://yerevan195.schoolsite.am

Էլ. փոստ`