Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Երևանի Գ. Ադդարյանի անվան հ.133 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենքի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

09.09.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Երևանի Գ. Ադդարյանի անվան հ.133 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ․-ի N319-Ն որոշում

Մրցույթ

«Երևանի Գ. Ադդարյանի անվան հ.133 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի

տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝

«Երևանի Գ. Ադդարյանի անվան հ.133 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբե-րակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են «Երևանի Գ. Ադդարյանի անվան հ.133 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում 2021 թվականի սեպտեմբերի 9-ից մինչև ս/թ սեպտեմբերի 30-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 0900-ից մինչև ժամը 1500-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի հոկտեմբերի 14-ին՝ ժամը1400-ին, «Երևանի Գ. Ադդարյանի անվան հ.133 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում, հասցե՝ ք. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական 35:

Տեղեկությունների համար դիմել Կարինե Վոլոդյայի Առաքելյանին,
հեռախոս՝ 098922891,
Էլ. հասցե՝ arakelyankarine55@gmail.com:
Հասցե՝ ք. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական 35:
Հեռախոս՝ 010674900
Էլ. փոստ՝ school133@schools.am

Հասցե` ք․ Երևան, Մոլդովական 35

Հեռ..` 010672542

Էլ. փոստ`