Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ <<Երևանի հ 186 հիմնական դպրոց>>ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

09.09.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` <<Երևանի հ186 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ Կառավարության 04.03.2010թ.-ի N 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
Երևանի հ.186 հիմնական դպրոց ՊՈԱԿ
տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ Երևանի հ,186 հիմնական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են ՝ Երևանի հ,186 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ում
2021թվականի սեպտեմբերի 09-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը11:00 -ից մինչև ժամը14:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի հոկտեմբերի 14-ին՝ ժամը14::00- ին,
Երևանի հ.186 հիմնական դպրոցում
Հասցեն՝ ք. Երևան, Նոր Նորքի 8-րդ զանգված, Մինսկի 95

Տեղեկությունների համար դիմել Անահիտ Բաղդասարյանին էլ. փոստ anahit.baghdasaryan.82@mail.ru
Սոնա Բալույանին էլ. փոստ sօna.baluyan@gmail.com հեռ./010/ 667086, /010/667240»:
 

 

Հասցե` Ք.Երևան , Նոր Նորքի 8զ,Մինսկի 95

Հեռ..` 010/667086/

Էլ. փոստ`