Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Երևանի Ա.Իսահակյանի անվան N 16 ավագ դպրոց» ՊՈԱԿ –ի տնօրենի թափուր տեղի համար

09.09.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Երևանի Ա.Իսահակյանի անվան N 16 ավագ դպրոց» ՊՈԱԿ -ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի համաձայն՝
<<Երևանի Ա.Իսահակյանի անվան N 16 ավագ դպրոց>> ՊՈԱԿ -ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են
<<Երևանի Ա.Իսահակյանի անվան N 16 ավագ դպրոց>> ՊՈԱԿ –ում 2021 թվականի սեպտեմբերի 9-ից մինչև ս/թ սեպտեմբերի 30-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10։00-ից մինչև ժամը 15։00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի հոկտեմբերի 14 -ին՝ ժամը 14։30-ին,
<<Երևանի Ա.Իսահակյանի անվան N 16 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ում
Նոր Արեշ 9-րդ փողոց 53 շենք
Տեղեկությունների համար դիմել Սաբինա Հենրիկի Սաֆարյանին
Հեռախոս՝ 091578490
Էլ. hասցե` sabinasafaryan@yahoo.com

Հասցե` ք.Երևան , Նոր Արեշ 9-րդ փողոց 53 շենք

Հեռ..` 010450730

Վեբ կայք` yerevan16,schoolsite,am

Էլ. փոստ`