Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Երևանի Հրանտ Դինքի անվան հ 44 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

09.09.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Երևանի Հրանտ Դինքի անվան հ 44 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀկառավարության 04.03.2010թ-ի N319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն «Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն «Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար: 1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝ 1) ՀՀ քաղաքացիությունը. 2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր): 2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է` 1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով. 2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը. 3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը. 4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով. 5) ինքնակենսագրություն: Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոցում 2021 թվականի սեպտեմբերի 9 -ից մինչև 30 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը16:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից: Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոցում, հասցե Մինաս Ավետիսյան 89 Տեղեկությունների համար դիմել ՝ հեռախոս՝ 010- 24-19-41 Էլ. Հասցե՝ yerevan44dproc@rambler.ru

Հասցե` ք․ Երևան, Մ. Ավետիսյան 89

Հեռ..` +374 10241941

Էլ. փոստ`