Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարում է ներքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

10.09.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Պետական գույքի կառավարման կոմիտե
ՀՀ փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 69-րդ կետ

Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարում է ներքին մրցույթ՝ Կոմիտեի Պետական գույքի կառավարման կոմիտեի պետական բաժնեմասի կառավարման վարչության մասնավորեցման նախապատրաստման և լուծարման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 22-3-25.2-Մ2-6) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 89), հարցազրույցի փուլը ` 2021 թվականի հոկտեմբերի 13-ին, ժամը 10:30-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի վարչական շենքում (հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծ 4):

Հասցե` ք.Երևան, Տիգրան Մեծի 4

Հեռ..` 011-52 73 00

Վեբ կայք` www.spm.am

Էլ. փոստ`