Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ ՙ ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղի հիմնական դպրոց ՚ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

10.09.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՙ ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղի հիմնական դպրոց ՚ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
<<ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի
տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝
<<ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ -ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1) դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով,
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի պատճենը
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ -ում 2021 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 1-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13:00-ին, <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ –ում, հասցեն՝ գյուղ Նորաշեն, 4-րդ փողոց, 3-րդ փակուղի, 12 շենք:
Տեղեկությունների համար դիմել՝
1.Լեյլի Խաչատրյան՝հեռ.099-24-50-11,էլ. հասցե-leyli1978xach@mail.ru
2.Արմինե Մկրտչյան՝ հեռ.077-10-58-02, էլ. հասցե- armine.mkrtchyan.7373@mail.ru
Հայտարարությունը հրապարակել 2021 թվականի սեպտեմբերի 10-ին:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ,գյուղ Նորաշեն,4-րդ փողոց,3-րդ փակուղի,12 շենք

Հեռ..` 093 06 01 35

Վեբ կայք` norashen-qeghar@schools.am

Էլ. փոստ`