Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԻՆՋ ՀԱՄԱՅՆՔԻ <<ԱՆԱՀԻՏ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

10.09.2021

Տիպ` Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի Առինջի համայնքապետարան
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թ. մարտի 26-ի N 02-Ն հրամանի 10-րդ կետ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Կոտայք մարզի Առինջ համայնքապետարանը հայտարարում է մրցույթ <<ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի Անահիտ Ծառուկյանի անվան բժշկական ամբուլատորի>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Բժշկական ամբուլատորիայի տնօրենը՝
ա) իրականացնում Է համայնքային կազմակերպության ընդհանուր կառավարումը,ապահովում նրա բնականոն գործունեությունը և կրում պատասխանատվություն դրանք չնկատելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.
բ)Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին,<<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքին և իր կանոնադրությանը համապատասխան` ստեղծում է համայնքային կազմակերպության հիմնարկներ, մասնաճյուղեր և ներկայացուցիչներ.
գ) պատասխանատու է բնակչության առողջության պահպանման,առողջ ապրելակերպի քարոզչություն,հիվանդությունների կանխարգելումը, կադրերի ընտրության Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանման համար,ինչպես նաև օրենքով և համապատասխան կազմակերպության կանոնադրության սահմանված այլ պարտավորությունների ապահովման համար.
դ)լիազոր մարմին է ներկայացնում բուժամբուլատորիայի ֆինանսատնտեսական հաշվետվությունը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը.
ե) կազմում է բուժամբուլատորիայի հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և ներկայացնում համապատասխան լիազորված մարմնի հաստատմանը.
է)Իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն՝
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն գործունակ քաղաքացիները ովքեր ունեն՝
1) բարձրագույն կրթություն.
2) հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման 9-րդ կետով սահմանված պահանջները:

3) տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):
2. Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսականգործունեությանիրականացմանկարողություն.
3) համակարգչով և ժամանակակիցայլտեխնիկականմիջոցներովաշխատելուունակություն.
4) Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
5) Ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով`
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) տառապում է ՀայաստանիՀանրապետությանկառավարության 2019 թվականի
փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբհաստատվածցանկումընդգրկված
հիվանդություններիցորևէմեկով.
3) Օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն.
4) դատապարտվել է հանցագործությանկատարմանհամար, և նրադատվածությունը
սահմանվածկարգովհանվածկամմարվածչէ.
5) զրկվել է որոշակիգործունեությամբզբաղվելուիրավունքից, կամորինօրենքի
համաձայնարգելվել է որոշակիպաշտոններզբաղեցնել.
6) ներկայացրել է փաստաթղթեր, որոնքչենհամապատասխանումՀՀ տարածքայինկառավարման և ենթակառուցվածքներինախարարի 26 մարտի 2020թ.թիվ 02-Ն հրամանովհաստատվածկարգի 12-րդկետովսահմանվածպահանջներին, լրիվչենկամթերիեն.
7) 65 տարինլրացածքաղաքացիները:
Մրցույթը կկայանա 08.10.2021թ. ժամը 11ºº-ին Առինջի համայնքապետարանի շենքում /ՀՀ,Կոտայքիմարզ,Առինջ համայնք, Մաշտոցի 51, հեռ. 010-61-45-01, 093-411-664/
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմող քաղաքացիները Առինջ համայնքապետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն`
• դիմում.
• մեկլուսանկար` 3x4 չափսի.
• Քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
• ինքնակենսագրություն.
• անձնագրի, (արական սեռի անձինք` նաև զին գրքույկի
կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման
վկայականի) պատճենները.
• տեղեկանք` մշտական բնակության վայրից.
• Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով, կամ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10:00-18:00-ը

Առինջի համայնքապետարանի շենքում /ՀՀ,Կոտայքիմարզ, Առինջի համայնքապետարան, Առինջ համայնք, Մաշտոցի 51, հեռ. 010-61-45-01, 093-411-664/:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2021 թվականի սեպտեմբերի 28-ը ներառյալ:

ԱՌԻՆՋ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Հասցե` գ.Առինջ, Մաշտոցի փողոց 51

Հեռ..` 614501

Էլ. փոստ`