Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է Քննչական մարմնում ինքնավար պաշտոններ զբաղեցնելու համար թեկնածուների ցուցակի ձևավորման թեստավորում:

13.09.2021

Տիպ` Քննչական մարմնում ինքնավար պաշտոններ զբաղեցնելու համար թեկնածուների ցուցակի ձևավորման վերաբերյալ հայտարարություն
Հայտատու` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
ՀՀ կառավարության 2020 թվականի նոյեմբերի 6-ի N 1786-Ն որոշում

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ
ՔՆՆՉԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է Քննչական մարմնում ինքնավար պաշտոններ զբաղեցնելու համար թեկնածուների ցուցակի ձևավորման թեստավորում:
Թեստավորմանը մասնակցելու իրավունք ունեն բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթություն և դատավորի, դատախազի, քննչական մարմինների ինքնավար պաշտոնի, փաստաբանի կամ հետաքննության մարմնի հետաքննություն կատարելու իրավասություն ունեցող աշխատակցի առնվազն 1 տարվա աշխատանքային ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն 1 տարվա ընդհանուր` իրար փոխլրացնող աշխատանքային ստաժ ունեցող (Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 1786-Ն որոշմամբ հաստատված №1 հավելվածի 3-րդ կետ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները (հղում՝ https://www.arlis.am/Annexes/5/2020_N1786hav.1.pdf ):

Թեստավորմանը մասնակցել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային եղանակով՝ փաստաթղթերը ուղարկելով qnnchakan_teknacuner@petekamutner.am էլ.փոստին:

Թեստավորմանը մասնակցելու համար պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1. Լրացված դիմում (ձևը կցվում է),
2. անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն,
3. անձնագիր ներկայացնելու պարագայում հանրային ծառայությունների համարանիշի պատճեն (կամ սոցիալական քարտի պատճենը կամ անձին հանրային ծառայությունների համարանիշ րամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի պատճեն),
4. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճեն,
5. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճեն,
6. հայտարարություն այն մասին, որ դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չէ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չի տառապում (ձևը կցվում է, հայտարարությունը ներկայացնել լրացված),
7. արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեն (բոլոր լրացված էջերը), կամ համապատասխան տեղեկանքի պատճեն,
8. ինքնակենսագրություն (CV) (ձևը կցվում է),
9. մեկ լուսանկար՝ 3X4 սմ չափի:
Թեստավորմանը մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2021 թվականի սեպտեմբերի 14-ից մինչև սեպտեմբերի 22-ը ժամը 24:00-ն ներառյալ:
Թեստավորումը կանցկացվի 2021 թվականի հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:30-ին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ում (հասցե` ք.Երևան, Կոմիտաս 35):

Թեստավորման առաջադրանքները կազմված են հետևալ իրավական ակտերից՝

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
(հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723)
2. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք (Գլուխներ 1, 2, 3, 4, 7, 8, 10, 11, 14, 15, 16, 17, 18, 19, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 32, 35, 36, 37, 38)
(հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=146721 )
3. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք (Գլուխներ 1, 3, 4, 5, 6, 7, 8, 22, 23, 26) (հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=147120 )
4. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք (Գլուխներ 1, 2, 3, 68, 69, 76, 77, 78, 80) (հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=147257 )
5. «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք (Գլուխներ 2, 3, 46)
(հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142044)
6. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
(հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524 )
7. «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք (հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120914 )
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը. թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» № 707-Ն որոշում (հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143455)
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոնների դասակարգման, դասային աստիճանների տրման, մրցույթի անցկացման կարգը և պաշտոններին ներկայացվող չափանիշները սահմանելու մասին» №1786-Ն որոշում (հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=147337 )
10. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության կանոնադրությունը հաստատելու մասին» № 136-Լ հրաման
(հղումը՝ https://petekamutner.am/Shared/Documents/_src/_as/Statutes/hr_hhpekn_2019_136_l.pdf):

Թեստավորմանը մասնակցել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն (ք.Երևան, Խորենացի 7)՝ (060)544617 հեռախոսահամարով:




Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների կոմիտեի
անձնակազմի կառավարման վարչություն

Հասցե` ք. Երևան Խորենացի 7

Հեռ..` (060)544617

Էլ. փոստ`