Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ <Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան հ 62 ավագ դպրոց> ՊՈԱԿ -ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

13.09.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` <Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան հ 62 ավագ դպրոց> ՊՈԱԿ -ի կառավարման խորհուրդ
ՀՀ Կառավարության 2010թ-ի մարտի 4-ի N 319 Ն որոշուամ

Մրցույթի հայտարարություն
ՀՀ ԿԳՄՍՆ <<Թաթուլ Կրպեյանի անվան հ.62 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի
տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար


ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍՆ <<Թաթուլ Կրպեյանի անվան հ.62 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են <<Թաթուլ Կրպեյանի անվան հ.62 ավագ դպրոց>> ՊՈԱԿ -ում
2021 թվականի 13.09 -ից մինչև 04.10-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9 00 -ից մինչև ժամը 15 00 -ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15 00 -ին, ՀՀ ԿԳՄՍՆ
<<Թաթուլ Կրպեյանի անվան հ.62 ավագ դպրոց>> ՊՈԱԿ, ք.Երևան, Նանսենի 6 հասցեում:

Տեղեկությունների համար դիմել
Տիգրան Չախոյան, հեռ.091637459, school62@schools.am


Հասցե՝ ք.Երևան, Նանսենի 6

Հասցե` ք.Երևան, Նանսենի 6

Հեռ..` 091637459, 010634520

Էլ. փոստ`