Մրցույթ ՀՀ Արագաշոտնի մարզի <<Աշտարակի Պ. Պռոշյանի անվան հ.3 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
13.09.2021
Մրցույթի հայտարարություն
ՀՀ Արագաշոտնի մարզի <<Աշտարակի Պ. Պռոշյանի անվան հ.3 հիմնական դպրոց >> ՊՈԱԿ-ի
Տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված պետական հանրակրթական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ << ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Պ. Պռոշյանի անվան հ. 3 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
• Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը.
2. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր)
• Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1. Դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով.
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3. Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5. Ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Արագածոտնի մարզի <<Աշտարակի Պ. Պռոշյանի անվան հ.3 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում 2021 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև հոկտեմբերի 4-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021թ.-ի հոկտեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Պ. Պռոշյանի անվան հ.3 հիմնական դպրոցում:
Հասցեն՝ ՀՀ Արագածոտնի մարզ ք. Աշտարակ Չարենցի 1:
Տեղեկությունների համար դիմել դպրոցի կառավարման խորհուրդ, հեռախոս՝
098 04 96 25, էլ. hասցե՝ ashtarak3@ schools.am
Հասցե` Ք. Աշտարակ Չարենցի 1
Հեռ..` 098 04 96 25
Էլ. փոստ`