Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն ՀՀ դատախազության վիճակագրության և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետի (31-9-Մ2-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու մասին

13.09.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենք, հոդ. 10

ՀՀ դատախազությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ ՀՀ դատախազության վիճակագրության և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 31-9-Մ2-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
-դիմում (առցանց)․
-անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշի կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը)․
-բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) լուսապատճենը (լուսապատճենները)․
-աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) լուսապատճենը (լուսապատճենները)․
-արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը (լուսապատճենները)․
-լուսանկար՝ 3 X 4 չափսի:

ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՌՑԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում առցանց լրացնելով դիմումը (հղումը՝ https://cso.gov.am/internal-external-competitions) և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
Սույն հայտարարության մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հողումով՝ https://cso.gov.am/internal-external-competitions/1335/view

Հասցե` 5 Վազգեն Սարգսյան, Երևան

Հեռ..` 010-511549

Վեբ կայք` www.prosecutor.am

Էլ. փոստ`