Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Ջերմուկի կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

13.09.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Ջերմուկի կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թ.-ի մարտի 4- ի N319-Ն որոշում

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ՙՋերմուկի կրթահամալիր՚-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1) ՀՀ քաղաքացիությունը.

2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.

4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.

5) ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են ՙՋերմուկի կրթահամալիր՚-ում

2021 թվականի սեպտեմբերի 13 -ից մինչև հոկտեմբերի 4-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09.00 -ից մինչև ժամը 16.00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի հոկտեմբերի 18-ին՝ ժամը 14.00-ին,

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ 4/16 հասցեում, ՙՋերմուկի կրթահամալիր՚-ում
Տեղեկությունների համար դիմել 098997911 հեռախոսահամարին, jermuk.avag@mail.ru

Հասցե` ՀՀ, Վայոց ձորի մարզ, ք, Ջերմուկ, Ձախափնյակ 4/16

Հեռ..` 98997911

Էլ. փոստ`